Ուսումնական սեպտեմբեր. ուղեցույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արտակարգ սեպտեմբերին ուսումնական պրոցեսը կազմակերպելու ուղեցույց

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.

  • թագավարակը Հայաստանի Հանրապետությունում կա և կլինի ամբողջ սեպտեմբերի ընթացքում.
  • հնարավոր է ապրել, առանց վարակվելու.
  • թագավարակի համար բարենպաստ պայմաններ են փակ, տաք տարածքները, մարդկային կուտակումները.
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից.
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը:

Անհատական հիգիենա

Առավոտյան տանը չափվում է սովորողի, աշխատողի ջերմաստիճանը: Նորմայից բարձր ջերմաստիճանի, կամ որևէ վարակային հիվանդության ախտանշանի դեպքում սովորողը, աշխատողը մնում տանը, այս մասին սահմանված կարգով տեղեկացնելով:

Աշխատողի ջերմաստիճանը չափվում և գրանցվում է աշխատանքի ներկայանալիս: Սովորողի ջերմաստիճանը օրվա ընթացքում՝ մինչև պարապմունքների վերջը չափվում և գրանցվում է:

Սովորողը, աշխատողը իր մոտ ունենում է անհատական հիգիենայի միջոցներ` դիմակ, ախտահանող հեղուկով սրվակ, թաց և չոր անձեռոցիկ, հաճախակի լվացվում է, ամեն օր թաց անձեռոցիկով սրբում է իր անհատական թվային միջոցը, հեռախոսը:

Դիմակ կրելը որոշում է սովորողը:

Տրանսպորտը

Տրանսպորտային միջոցը սովորողներին սպասարկելուց առաջ ախտահանվում է: Տրանսպորտում առկա է ախտահանիչ հեղուկը: Տրանսպորտի վարորդը և տեղափոխման հերթապահը դիմակներով են:

Եթե սովորողը օգտվում է հանրային տրանսպորտից, պահպանում է դրա համար որոշված կանոնները` չի բարձրանում տրանսպորտ, եթե նստելու տեղերը զբաղեցված են, կրում է դիմակ, ունի մանր` ուղեվարձը վճարելու համար:

Եթե սովորողը օգտվում է կրթահամալիրին սպասարկող տրանսպորտից, բարձրանում, գրանցվում, ձեռքերը մաքրում է ախտահանիչ հեղուկով և նստում իր տեղը: Սովորողը ինքն է որոշում դիմակ կրելու հարցը: Տրանսպորտում աշխատում է քիչ խոսել:

Եթե քայլելով (իրենց ընտանիքին պատկանող մեքենայով) է գալիս, ճանապարհին ինքն է որոշում դիմակ կրելու հարցը:

Ուսումնական տարածքները

Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Տարածքում դիմակ կրելը որոշում է սովորողը, ուսումնական պարապմունքի ղեկավարը:

Բացօթյա ուսումնական տարածքների մոտ կան լվացարաններ, աղբամաններ, ախտահանիչ հեղուկով սրվակներ:

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում
  • հեռավար ուսուցում:

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Սնունդը

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում: Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s