Երկրագործության ստուգատես. նախագային ուղղությունների մշակումը՝ Քնարիկ Ներսիսյանի, առանձին նախագծերը՝ կրթահամալիրի դասավանդողների
Ներկայացվում են՝
- Կրթական պարտեզում անվտանգ, լուսավոր, խնամված, ոռոգվող ճեմուղի-անցումները, ընդլայնված լանդշաֆտը, կանաչ գոտիները, պուրակները, խաղողի այգիները, նոր տնկարկներ
- Ջերմոց լաբորատորիան, դպրոցների տնկարանները, նոր թփերը, ծառ ու ծաղիկը
- Կրթական շինությունների, արտաքին հարդարման փոփոխությունները, արվեստանոց-արհեստանոցների, լաբորատորիաների, կոսմետիկ փոփոխությունները, նոր միջավայրը, անկյունները
- Կրթական պարտեզի նոր զարգացումները, նախագծեր, լուծումներ ձևակերպում-ներկայացում, նախապատրաստում քաղաքային բյուջեի հայտի ստեղծում
Ներկայացման միջոցը՝ քայլք-շրջայց, ուսումնական TV-ով հաղորդում, ռեպորտաժ, առանձին պրեզենտացիաներ, աուդիտ (ցուցանիշների գրանցում), այլ նախագծեր։
Տեխնոլոգիական ստուգատես․ արտադրությամբ ուսուցում
- Կրթահամալիրի խաղողի-գինու դպրոցի արտադրանք․
- նախորդ տարիների գինի՝ ապրանքային տեսքով, անձնագրով և ուսուցման կազմակերպման ձեռքբերումներով
- Սեբաստացի «Խաղաղության» և «Հնձանի» գինիները՝ դպրոցներում, ընտանիքներում ստեղծված պանրի համտեսով
- «Սեբաստացի մառանի» արտադրանքը՝
- արատեսյան բարիքներ, դեղաբույսեր, չիր, թեյ, խնձոր
- թթուդրեքի նախագծով «Սեբաստացի թթու»
- «Սեբաստացի ցուցասրահից»՝ արվեստանոցներում սովորողների, ծնողների կողմից ստեղծված տեխնոլոգիական աշխատանքներ՝ խեցեղեն, քանդակներ, կտավներ, կոլաժներ, պանոներ, կրծազարդեր, այլ․․․
Աճուրդին ներկայացվող նմուշները նախապես գրանցվում, լուսանկարվում և ներկայացվում են «Ցուցասրահ» բլոգում, հանրայնացվում են դպրոցի կայքում, փոխանցվում կրթական համայնքին, տարածվում դպրոցի, սոցիալական ցանցի էջերով։
Աճուրդի հասույթը փոխանցվում է «Սեբաստացի» կրթական հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Լուսաբանում նախագիծը համակարգող դասավանդողների, դպրոցների ռադիո-TV խմբագրությունների։
Երաժշտության լաբորատորիայի ստեղծած երաժշտական փաթեթը
Ենթանախագծեր՝
- Հաղորդությունը թիկունքից․ նախագծի համակարգող՝ Քնարիկ Ներսիսյան
- Գինու պատրաստման աշխատանքներ․ համակարգող՝ Քնարիկ Մելքոնյան
- Երկրագործական ճյուղաղաց աշխատանքներ․համակարգող՝ Շուշան Սարդարյան
- Կաթնամթերքի արտադրություն․ համակարգող՝ Հասմիկ Ուզունյան
- Մեղվաբուծության հետքերով․ համակարգող՝ Հասմիկ Ուզունյան
- Ազնվաչրի արտադրություն․ համակարգող՝ Գոհար Եղոյան
- Զինվորական ցանցերի ստեղծում․ համակարգողներ՝ Հասմիկ Թոփչյան, Հասմիկ Ուզունյան
- Խաղողի մթերում, գինու ստեղծման աշխատանքներ․ համակարգող՝ Արտակ Ռշտունի
- Ցուցահանդես-վաճառք․ համակարգող՝ Թերեզ Թումանյան
- Պարտիզպուրակային աշխատանքներ․ համակարգող՝ Լիլիթ Յախինյան
- Սերմնահավաք, կանաչ գոտիների, պուրակների ստեղծում
- Կրծքազարդերի, գինու պիտակների ստեղծում․ Տաթև Աթոյան
- Խեցեղենի ստեղծում․ Ալիսա Գևորգյան
- Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ 2020-2021․ Անժելա Բլեյան