Արդեն մեկ ամիս է կրթահամալիրի բոլոր դպրոցներում իրականացվում է Հոգատարություն ուսումնական նախագիծը՝ իր ենթանախագծերով․

համերգային-հանգանակության բաց հարթակներ

կլոր սեղան-քննարկումներ՝ որպես ուսուցման կազմակերպման մոբիլ հարթակներ

ցուցահանդես-աճուրդներ

երկրագործական նախագծերը՝ որպես ապրելու, կյանքի խորհրդանիշ

քայլքեր, հեծանվաերթեր

նորամուտներ

Այլ։

Դեկտեմբեր ամսվա համար առաջարկում ենք նախագծային ուղղությունները համալրել հետևյալ բաղադրիչներով՝

  1. Սեբաստացի համայնքի զինվորները՝ ծեսի մասնակիցներ․ ներառում ենք զինվոր ծնողներին, եղբայրներին։ Ուղարկում ենք անհատական հրավերներ, ներառում դպրոցի ծիսական օրացույցում։

2. Սեբաստացի շրջանավարտ զինվորները՝ ծեսի մասնակից։ Ուղարկում ենք անհատական հրավերներ, ներառում դպրոցի ծիսական օրացույցում։

3. Իմ տոնի քո բաժինը՝ սովորողները նվերներ են պատրաստում զինվորների, նրանց երեխաների, արցախցիների համար, նաև՝ նվիրում իրենց նվերներից։Նվերները կարող են լինել նյութական, կարող են լինել երգի, կատարման, ձեռքի աշխատանքի և այլնի տեսքով։

4. Այլ։

Դպրոցների լրատվականների, ամսագրերի ղեկավարների ու նրանց նախագծային խմբերի համար պարտադիր համարենք՝

Մեր զինվոր շրջանավարտների, ծնողների, ընտանիքների, արցախցիների պատումները՝ տեսանյութերի տեսքով՝ որպես մեր օրերի հերոսապատումներ։