«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 11-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:
Ուսումնական ճամբարներ են կազմակերպվում կրթահամալիրի Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում: Կրթահամալիրի ստուգատեսային ուղղություններին ծանոթացեք հետևյալ հղմամբ: Հանրապետության, արտասահմանի հանրակրթական հաստատության սովորողը, ուսուցիչը, ստուգատեսների բովանդակությամբ որոշված մասնագետները Բլեյան կրթական ցանցով մասնակցում են ստուգատեսային ճամբարներին՝ առցանց կամ ֆիզիկական միջավայրում՝ լրացնելով հայտը, կրթահամալիրում սովորողի, ուսուցչի միջոցով:
Մեր հասցեները՝

Երևան, Րաֆֆի 57, hեռախոս՝ 010747246, 093563641, հասցեներն՝ ըստ դպրոցների

Կոնտակտային անձինք՝  Արմինե Թոփչյան, Մանկավարժության կենտրոնի ղեկավար, էլ. հասցե՝ topchika@mskh.am, Մարգարիտ Սարգսյան, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար, էլ. հասցե՝ m.sargsyan@mskh.am