Ներկայացված են ստուգատեսային մշակումները, դրանք իրականացրել են Հերմինե Անտոնյանը, Հասմիկ Մաթևոսյանը, Սյուզի Հակոբյանը, Միքայել Ղազարյանը, լրամշակումներն արվել են լաբորատորիաների ղեկավարների, դպրոցների ստուգատեսային պատասխանատուների հետ, քննարկվել սովորողների տարբեր նախագծային խմբերի հետ։

Մշակումները քննարկման են դրվել դեկտեմբերի 17-ից, ուղարկվել և՛ դպրոցների, և՛ լաբորատորիաների ղեկավարներին, և՛ դասավանդողների տարբեր խմբերի․ մշակող խումբը դիտարկել է արձագանքները։

Ինչ կառանձնացնեմ՝

Դիջիթեքի նոր կազմակերպումը՝ որպես շարունակական ուսուցում․ ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով: 

Դիջիթեքի պատմության մեջ առաջին  անգամն է, որ   փորձարկում ենք մեր սովորողների՝  Արտաշես Գրիգորյանի և Արամ Պետրոսյանի կողմից ծրագրավորած  հայտագրման կայքէջը։ 

Ազգագրության փառատոնում՝ ազգագրության նոր բաղադրիչներ, Հոգատարություն ուսումնական նախագիծը՝ «հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսը։

Բնագիտատեխնիկական ստուգատեսում՝ արտադրությամբ ուսուցումը, լաբորատոր նոր փորձերը։

Մարզական ստուգատեսում՝ քայլքերը։