Ուսումնական երկրորդ շրջանը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարեկան օրացույցով, ուսումնական պլանով ամրագրված, ուսուցման կազմակերպման ճամբարային, փառատոնային ստեղծագործական նախագծերի շրջան է։

Գնահատումն իրականացվում է՝ հիմքում ունենալով Գնահատման կարգը։

Այն կազմակերպվում է ըստ դպրոց-ճամբարների․ բովանդակությունն ու կազմակերպումն արտացոլվում են՝

Դպրոցների մշակումներում, աշխատակարգերում․ տե՛ս մեկ փաթեթով։

Փառատոնների մշակումներում, աշխատակարգերում․ տե՛ս մեկ փաթեթով։

Ճամբարային գործունեության գնահատումն արտացոլվում է սովորողի, դասավանդողի ուսումնական բլոգում՝ հաշվետու պատումի տեսքով, դպրոցի կազմած ամփոփաթերթում՝ ներառելով հետևյալ կետերը.  մասնակցություն՝

  • ցուցահանդեսների
  • հաշվետու համերգների
  • վարպետության դասերի
  • ներկայացումների
  • ստուգատեսներին՝ սովորողների մասնակցություն
  • սովորողների առաջարկած-իրականացրած նախագծերին
  • ճամբարային հանդիպումներով, դրանց մասնակցությամբ
  • ճամփորդությական նախագծերին
  • համագործակցային նախագծերին
  • սովորող սովորեցնող նախագծով
  • ուսումնարտադրական գործունեության արդյունքներով
  • դպրոցների ուսումնական կենտրոններում ծավալած գործունեության արդյունքներով
  • Այլ՝ տվյալ դպրոցի ճամբարային օրացույցով կարևորված գործունեության այլ տեսակներով

Գնահատումն իրականացվում է առանց գնահատանիշի՝ մատյանի համապատասխան բաժնում համապատասխան նշմամբ։

Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի