Կարևոր գործ ունենք անելու։ Առաջարկում ենք, որ այսուհետ կրթահամալիրի զարգացման ծրագիրը լինի միասնական աշխատանքով ստեղծված։ Կրթահամալիրի 2022-2024 թթ զարգացման ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված կրթահամալիրի մասնաճյուղերի, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, մասնախմբերի ղեկավարներից։ Խմբի աշխատանքը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը։ Խմբի կազմում լինելու, աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունի սեբաստացի կրթական համայնքի յուրաքանչյուր անդամ՝ իր առաջարկներով։ Խնդրում ենք լրացնել ձևաթուղթը՝ նշելով առաջարկները քննարկող, խմբագրող խմբի աշխատանքներին մասնակցելու Ձեր ցանկությունը, ծրագրին վերաբերող Ձեր առաջարկները։ Եթե Ձեր առաջարկների քանակն ավելի մեծ է, քան ձևաթղթում տրված հինգ առաջարկի հնարավորությունը, հարկ կլինի երկրորդ, երրորդ անգամ լրացնել ձևաթուղթը։ Խնդրում ենք արագ արձագանքել։

Կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին կրթահամալիրից մասնակցողը կներկայացնի-կպաշտպանի կրթահամալիրի զարգացման միասնական ծրագիրը։ Աշխատանքի ինտենսիվությունը պայմանավորված է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսասային ծրագրերի ՀՀ ԿԳՄՍՆ հայտում կրթահամալիրի առաջարկը ներկայացնելու, կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի ժամկետներով։ Անհրաժեշտ է մինչև 2021թ․ փետրվարի 1-ը ունենալ զարգացման ծրագրի տարբերակ, որը ևս մեկ շաբաթ քննարկում անցնի։

Պարզաբանումների համար, խմբի աշխատակարգին վերաբերող առաջարկություններով դիմեք կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին։ Էլեկտրոնային հասցեն՝ gevorg@mskh.am