Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է:

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Առաջնությունը տրվում է կրթահամալիրում աշխատողի երեխային, դպրոցում, կրթահամալիրում սովորող քույր-եղբայր ունեցող երեխային: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ սանի ծնողի հետ կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է վճարի չափը, մատուցվող ծառայությունը, կողմերի իրավունքները և պարտականությունները: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբում սաների առավելագույն քանակը 25-30 է, անհրաժեշտության դեպքում կարող են խմբում աշխատել 3 դաստիարակ: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբում իրականացվող ծրագիրը քառամյա է: Խմբերը գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ծնողը կարող է ընտրել դասարանը՝ ազատ  տեղերի ակայության դեպքում: Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է հեռավար-առցանց  մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են համարվում մասնակցությունը ընտանեկան նախագծերին (նաև՝ առցանց) ամառային, ձմեռային, գարնանային, աշնանային տարատարիք ճամբարները, ճամփորդությունները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, ում վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարան՝ համապատասխան դասարանի երեխան (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով): Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը՝ ազատ  տեղերի ակայության դեպքում: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է հեռավար-առցանց մուտքի ճամբար մարտի 25-29-ը, հունիսի 17-21-ը: Ուսումնական տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա տարատարիք ճամբարը, ուսումնական արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։ Ճամբարին մասնակցող սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

4-5-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Ընդունվել ցանկացողների համար կազմակերպվում է հեռավար-առցանց  մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

6-8-րդ դասարան ընդունվում է համապատասխան տարիքի սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Միջին դպրոցում: Ընդունվել ցանկացողի համար կազմակերպվում է առկա, հեռավար-առցանց մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված նախագծային ուսուցման ստուգատեսի, կրթահամալիրային բաց նախագծի ստեղծագործական հավաքները, 3-5-օրյա արշավախմբային ճամբարները, երկարօրյա տարատարիք ճամբարը, մասնակցությունը շուրջտարյա ուսումնական, ուսումնարտադրական, տեխնոլոգիական, հասարական նախագծերին, ճամփորդություններին: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

9, 10-12-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի  սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Ավագ դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Ընդունվելու համար դիմողին առաջարկվում է ծանոթանալ նաև կրթահամալիրի քոլեջին,  իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերին։ Ընդունվելու համար պարտադիր է հեռավար-առցանց «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցությունը: : Ճամբարը կազմակերպվում է  Ավագ դպրոցում՝ հունիսի վերջին շաբաթից սկսած՝ ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի, սովորողների՝ օրինակելի ուսումնական պլանով որոշված աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված նախագծային ուսուցման ստուգատեսի, կրթահամալիրային բաց նախագծի ստեղծագործական հավաքները, 3-5-օրյա արշավախմբային ճամբարները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարին, նախագծին (նաև՝ հեռավար) մասնակցությունը էլեկտրոնային գրանցում է ստանում, արդյունքներն ամփոփվում են սահմանված ձևաթղթով և սովորողի բլոգում։ Գրանցվում են՝

  • հեղինակային կրթական ծրագրի սովորողին անհրաժեշտ պարագաների և պիտույքների առկայությունը, այդ թվում՝ դպրոց բերվող անհատական համակարգիչ, տանը՝ համացանց, անհատական թվային այլ միջոցներ, անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացներին անհրաժեշտ գործիքներ,
  • սովորողի ներառման ցուցանիշներ, այդ թվում նաև՝ քայլելու, բարձունք հաղթահարելու, ինքնասպասարկման, հանրօգուտ աշխատանքի.
  • սովորողի հրապարակած հաշվետվությունը, դպրոցի ընտրության հիմնավորումը։ 
  • Ընդունելության համար հիմք են ծառայում «Մուտք կրթահամալիր»  համակարգողի երաշխավորությունը, սովորողի հաշվետվությունը, հիմնավորումը, թե ինչու է ուզում սովորել կրթահամալիրում:

Դրա հիման վրա ճամբարին մասնակցած սովորողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։

Աղբյուրը: