4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): 4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրայի դասը վարում է դասավանդող-մարզիչը, կամ որպես մենթոր աջակցում կազմակերպչին կամ Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։ Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք​ է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:  

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, ձյուդո, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, ձյուդո, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել 1-ին, 3-րդ ուսումնական շրջանի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։ 

Աղբյուրը