Գնահատման իր փորձն է ներկայացնում կրթահամալիրի հասարակագետ Աշոտ Տիգրանյանը։

Գնահատման համակարգ

Մանկավարժական աքսիոմ. Գնահատումը կրթական համակարգի անփոխարինելի բաղկացուցիչն է: Ժամանակի ընթացքում փոխվում են նրա դրսևորման ձևերը, բայց ոչ էությունը:

 Կրթահամալիրում ուսումնական գործունեությունը ծավալվում է երկու ուղղություններով` հանրակրթական առարկաների յուրացում և նախագծային գործունեություն:

Առաջարկում եմ գնահատման չորս մակարդակ, որը կարող է կիրառվել երկու ուղղություններում էլ:

Առաջին մակարդակ` գիտելիքի յուրացում և/կամ կարողության ձեռքբերում: Երկրորդ մակարդակ, որը միաժամանակ ինքնակրթության առաջին մակարդակն է, գիտելիքի հավելում և/կամ հմտության ձևավորում: Երրորդ մակարդակ (ինքնակրթության երկրորդ մակարդակ)` գիտելիքի ստեղծում և/կամ նոր կարողության կայացում: Չորրորդ մակարդակ` գիտելիքի հանրայնացում և/կամ կարողության փոխանցում («Կրթական ինքնավարություն» նախագիծ):

Վերոնշյալ մակարդակները կարելի է թվայնացնել, քանի դեռ լիարժեք չենք հրաժարվել սովորողի գործունեության թվային գնահատումից:

Առաջին մակարդակ (մեկ ուղղության և մեկ բաղկացուցչի` գիտելիք կամ կարողություն, դեպքում) – 4

Առաջին մակարդակ (մեկ ուղղության և երկու բաղկացուցչի դեպքում) – 5

Առաջին մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 6

Առաջին մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ)- 7

Երկրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 5

 Երկրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 6

Երկրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 7

Երկրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 8

Երրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 6

Երրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 7

Երրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 8

Երրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 9

Չորրորդ մակարդակ (մեկ ուղղություն և մեկ բաղկացուցիչ) – 7

Չորրորդ մակարդակ (մեկ ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 8

Չորրորդ մակարդակ (երկու ուղղություն և մեկական բաղկացուցիչ) – 9

Չորրորդ մակարդակ (երկու ուղղություն և երկու բաղկացուցիչ) – 10

Ծանոթություն. Եթե սովորողի թվանշանը երկրորդ մակարդակում 5 է, իսկ առաջին մակարդակում` 7, ամփոփիչ թվանշանը դրվում է 7: Նշվածը հուշում է մյուս բոլոր նմանաբնույթ իրողությունների դեպքում դասավանդողի անելիքը:

                         (տարբերակներ)

    Գնահատման երեք կիրառված տարբերակներից` թվանշանային, խոսքային և վերաբերմունքային, ես գերադասում եմ վերջինը, հատկապես նրա գլխավոր բաղկացուցիչը` նախագծային գործունեությունը: Բայց գնահատման նկատմամբ ձևավորված սոցիալ-մշակութային իրողությունը թելադրում է անցումային քայլաշարի անհրաժեշտությունը:

    Ներկայացնում եմ այս հիմնախնդրի լուծմանն ուղղված իմ հոդվածների և առարկայական հեղինակային ծրագրերի մի մասը: Ծրագրերը ներկայացվում են ամբողջությամբ, քանզի գնահատման բաժինը էութենապես կընկալվի միայն հեղինակային մոտեցման համակարգի համատեքստում:

                                 ՀՈԴՎԱԾՆԵՐ

  1. Պատմության դասի բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հարացույցը միջին դպրոցում
  2. Պատմության դասի բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հարացույցը միջին դպրոցում (մեթոդական առաջարկություններ)
  3. Գնահատում հանուն արդարությա՞ն, թե՞ արդար գնահատում
  4. Ինչի՞ մասին է լռում սովորողի գնահատականը
  5. Պարտադիր հանրակրթություն. երկու տեսանկյուն
  6. Կրկին նախագծային գործունեության մասին կամ երկու փոփոխություն և մեկ հավելում
  7. Նախագծային շաբաթ (առաջարկություններ)
  8. Սովորողը ծրագիր է ընտրում
  9. Ռեպորտաժ ուղղանկյուն տարածքից (հիվանդի մտորումներ)
  10. Ինչի՞ մասին է ճչում սովորողի գնահատականը (մանկավարժական ուրվագիծ)

                      ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

  1. Հանրակրթական առարկայի այլընտրանքային ծրագիր (պատմություն 8-9-րդ դասարանների համար)
  2. Հանրակրթական առարկայի այլընտրանքային ծրագիր (պատմություն 8-9-րդ դասարանների համար, 2-րդ կիսամյակ)
  3. «Պատմություն» առարկայի ծրագիր (10-րդ դասարան)
  4. Երեխաների համախարհային պատմությունը Հին աշխարհի պատմության համատեքստում (6-րդ դասարան)
  5. «Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ դասարան)
  6. 8-րդ դասարանի «Պատմություն» առարկայի ծրագիր
  7. «Պատմություն» առարկայի ծրագիր (7-րդ դասարան)
  8. «Պատմություն» առարկայի ծրագիր (8-3 դասարան)
  9. Առարկայական ծրագիր 9-2 դասարանի համար «Անցյալի ու ներկայի դասերը ներկայի և ապագայի համար» (Հայաստանը և աշխարհը 1914-2019 թվականներին)
  10. Առարկայական ծրագիր 9-3 դասարանի համար «Անցյալի ու ներկայի դասերը ներկայի և ապագայի համար» (Հայաստանը և աշխարհը 1914-2020 թվականներին)
  11. Ավատատիրություն. առանցքային հասկացություններ, օրինաչափություններ, առանձնահատկություններ, իրադարձություններ, անհատներ (առարկայական ծրագիր 7-1 դասարանի համար)
  12. Ավատատիրություն. աշխարհ և Հայաստան (7-2 դասարանի առարկայական ծրագիր). 2018  թվական
  13. Ավատատիրություն. աշխարհ և Հայաստան (7-2 դասարանի առարկայական ծրագիր). 2019 թվական
  14. Հայկական լեռնաշխարհ և աշխարհ (նախապատմական ժամանակներից մինչև մ. թ. ա. IV դար). 6-րդ դասարան
  15. 17-րդ դարասկզբից մինչև առաջին աշխարհամարտ. պատմական իրականության օրինաչափությունները և առանձնահատկությունները (առարկայական ծրագիր 8-1 դասարանի համար)
  16. Ես և իմ Հայրենիքը (դասընթացի ծրագիր Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողների համար)
  17. Պատմություն (առարկայական ծրագրի նախագիծ 10-րդ դասարանի համար)
  18. Քաղաքագիտություն (դասընթացի ծրագիր 11-րդ դասարանի համար)