«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է սովորողի համար՝ հաշվի առնելով սովորողի անհատական պատվերը։ Ըստ այդմ՝ սովորողի անհատական ուսումնական պլանը, որ կազմված է՝
- Սովորողի ընտրությամբ գործունեությունից, դասընթացներից
- սովորողի ընտրած ակումբից
- սովորողի ինքնակրթության նախագծերից
- լրացուցիչ կրթությունից
- Այլ՝ սովորողի համար կարևոր, անհատական բաղադրիչներից
Սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելիս՝ հաշվի է առնվում նաև՝ կրթության կազմակերպման՝ սովորողին հարմար ձևը։ Ըստ այդմ ընտրելով ուսումնական տվյալ շրջանին, կամ նշված ժամանակահատվածին հարմար ուսուցման կազմակերպման ձևը։
Կրթահամալիրում գործող ուսուցման կազմակերպման ձևերը՝
Առկա ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական տարածքներում՝ լաբորատորիաներ, արվեստանոցներ, արհեստանոցներ, սրահներ, ակումբներ, համերգասրահներ, Ուսումնական ագարակ, Գինու և խաղողի դպրոց, Քանդակի դպրոց, պուրակներ։ Կազմակերպվում է նաև ճամփորդությունների, քայլքերի, հեծանվաերթերի տեսքով, թանգարաններում, հայաստանյան համերգասրահներում, հարթակներում։ Առկա ուսուցումը կազմակերպվում է սովորողին հարմար, բաց, լուսավոր, անվտանգ ու հիգիենիկ միջավայրում, որը սովորողների, դասավանդողների շարունակական նախագծերի արդյունք է։
Առկա ուսուցման կազմակերպման ձևերը բազմազան են։
Հեռավար ուսուցում
Հեռավար ուսուցումը կրթության ձև է սահմանված «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատված ԿԳՄՍ 20 մայիսի 2020 թ. N 09-Ն կարգով:
Կրթահամալիրում իրականացվող հեռավար ուսուցման ծրագրերը նախատեսված են կրթահամալիրի հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած 1-3, 4-12-րդ դասարանների սովորողների համար։
Ուսուցման կազմակերպման հեռավար ձևը ապահովում է սովորողների անընդհատ կրթություն ստանալու իրավունքի իրացումը։ Կրթության կազմակերպումը չի կապվում, տեղի, տարածության, մարդու ֆիզիկական, համաճարակային կամ այլ գործունների հետ։
Փաստաթղթային փաթեթ՝
- Հեռավար ուսուցման կարգը
- Հեռավար ուսուցում, ընդունելություն
- Հեռավար ուսուցումը կրթահամալիրում. բովանդակային փաստաթուղթ
- Կրթական խնդիրները՝ հեռավար ուսուցմամբ սովորողների հետաքրքրությունների կենտրոնում
- Հեռավար ուսուցումը՝ 21-րդ դարի կրթության մարտահրավերների դեմ։
Ընտանեկան-առցանց-ինքնակրթության դպրոց
Ուսուցման կազմակերպման այն ձևերից է, որ ապահովում է սովորողի՝ անընդհատ կրթվելու, զարգանալու շարունակականությունը՝ հնարավորություն տալով հիվանդ, այլ անձնական խնդիրներ ունեցող, համաճարակային իրավիճակում, արտակարգ դպրության մեջ գտնվող սովորողին՝ իրացնել կրթության իր իրավունքը։
Ուսուցման կազմակերպման այս ձևը կապվում է սովորողի տարիքային, իրավիճակային առանձնահատկությունների հետ, սովորողն ընտրում է իրեն հարմար տարբերակը՝ ընտանեկան ուսուցում, ինքնակրթություն, առցանց ուսուցում։