Ճամփորդության կազմակերպման կարգով՝

  • նախախապատրաստական նյութեր, ուսումնասիրություններ
  • ճամփորդական լուսաբանումներ։

Ճամփորդական լուսաբանումների մասին՝

  • Ճամփորդական լուսաբանումները հրապարակվում են մասնակիցների, ղեկավարի ուսումնական բլոգում, ենթակայքում։
  • Ուղիղ եթերները, տեսանյութերը՝ նույնպես հրապարակվում են բլոգներում, ենթակայքերում՝ հղում է արվում ճամփորդական նախագծին։
  • Յուրաքանչյուր ճամփորդություն, միջոցառման լուսաբանում կարող է ունենալ ուղիղ եթերներ հեռարձակելու պատասխանատու-պատասխանատուներ, որոնց անունները նշված կլինեն հրամանի մեջ։ Սա թույլ կտա նաև կրկնությունից խուսափել։
  • Եթեր տալուց առաջ անպայման նշվում է դպրոցը, տեղանքը, ինչ է արվում և այլ ինֆորմացիա։
  • Եթերը պետք է ունենա սկիզբ և ավարտ, ոչ թե անհասկանալի տեղից սկսվի ու անհասկանալի տեղում ավարտվի։
  • Տեսանյութերում, որտեղ մարդկանց խոսքն է, սովորողների աշխույժն ու ծիծաղը, երաժշտություն պետք չէ կցել։
  • Միասնական երգերը, ընթերցումները տեսանկարահանվում են։

Ֆեյսբուքյան եթերները, լուսանկարները՝

Ճամփորդությունից հետո՝ մեկօրյա ժամկետում տեղափոխվում են ուսումնական բլոգ, ենթակայք։

Ֆեյբուքում հրապարակվող նյութերում նշվում է՝

  • կրթահամալիրի կայքի, տվյալ դպրոցի ֆեյսբուքյան էջերը, որ դպրոցի էջից տեսանելի լինի եթերը
  • նյութը վերնագրվում է, կցվում է բացատրագիր նախաբան, որտեղ կնշվի ուսումնական հաստատությունը, խումբը, տեղանքը։
  • նկարաշարերին նույնպես կցվում է համապատասխան բացատրագիր։