«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հեղինակային կրթական ծրագրի 9-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է հեղինակային ուսումնական պլանով, որի հիմքով էլ ձևավորվում է սովորողի անհատական ուսումնական պլանը, որն արտացոլվում է սովորողի բլոգի համապատասխան բաժնում։ Անհատական ուսումնական պլանը կազմելիս՝ հաշվի են առնվում սովորողի նախասիրությունները, կրթական ցանկությունները, ուսումնական գործի կազմակերպման համար կարևորվող այլ մանրամասներ։

Ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը նույնպես սովորողն է ընտրում՝ համապատասխան հիմնավորմամբ, անհրաժեշտության դեպքում՝ ժամանակային նշումով, ինչն էլ արտացոլվում է նրա ուսումնական պլանում։

Ուսումնական գործունեության պարտադիր բաղկացուցիչներ են՝

  • Նախագծային ուսուցումը
  • Կրթահամալիրի օրացույցով որոշված ճամբարները, ստուգատեսները, կրթահամալիրային նախագծերը
  • Ուսումնական ճամփորդությունները
  • Հեծանվաերթերը, քայլքերը
  • Ռազմամարզական ճամբարը
  • Ընտրությամբ գործունեությունները
  • Լրացուցիչ կրթությունն, ինքնակրթությունը։

Ուսուցման կազմակերպման, բովանդակային այս շեշտադրումներն էլ արտացոլվում են սովորողի բլոգում, որը կառուցվում է՝ ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների։

Սովորողի ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է ըստ 9-րդ դասարնցիների ուսումնական օրացույցի ( հիմքում կրթահամալիրի տարեկան օրացույցը)՝ շեշտադրելով հետևյալ բովանդակային բաղադրիչները՝

  • Բլոգային ուսուցում․ բլոգային աշխատանքի, նախագծի ներկայացում-պաշտպանություն
  • Ելքի ստուգատեսային ցուցադրություններ՝ առկա և մեդիա միջավայրում (համերգներ, ամփոփումներ, ցուցահանդեսներ, բլոգային ներկայացումներ, այլ)
  • Ռազմամարզական ճամբար
  • Մասնագիտական ուսուցման ստուգատես
  • Ելքի ուրբաթ-համերգ
  • Մասնակցություն կրթահամալիրի առարկայական ֆլեշմոբներին։

Կազմակերպումը՝

  • Բլոգային առարկայական, նախագծային ներկայացում-պաշտպանություններ
  • Գործունեությունների հաշվետու ցուցադրություններ կրթահամալիրի ուսումնական կենտրոններում
  • Ճամբարային, ռազմամարզական, ճամփորդական բաղադրիչների ցուցիչներ
  • Մասնագիտական՝ քոլեջային ուսուցումը, սովորողի ուշադրության կենտրոնում։
  • Այլ։

Փաստաթղթավորումը՝

  • Առարկայական գնահատումն իրականացվում է ըստ կրթահամալիր գնահատման կարգի։
  • Գնահատանիշներն անցկացվում են ավարտական վկայական։
  • Ավարտական վկայականի՝ Ավարտական և մասնագիտական քննություններ բաժնում, արձանագրվում են Ելք ստուգատեսի արդյունքներով ամրագրված համապատասխան առարկայական բաժինները՝ ցուցանիշները բերվում են 20 միավորանոց համակարգի։