Սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպվում է.

  • Սովորողի առաջարկով:
  • Դասավանդողի (խորհրդատուի) առաջարկով՝ նախապես հրապարակված ուսումնական օրացույցին համապատասխան
  • Ուսուցման համակցված տարբերակ ընտրած, ժամանակավորապես հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողը Teams ծրագրով միանում է համապատասխան դասերին

Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը համաձայնության են գալիս տեսահանդիպման օրվա, ժամի մասին (տևողությունը՝ 30 րոպե) և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի ուսումնական պարապմունքից ազատ ժամին:

Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:

Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։