Սովորողին առաջադրանքներ  ուղարկում է դասավանդողը:

Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ:

Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգի համապատասխան բաժնում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև՝ պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի, հեռավար ուսուցման լաբորատորիայի ղեկավարին, համապատասխան դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:

Առաջադրանքներն ու նախագծերը հավաքվում են սովորողի բլոգի համապատասխան բաժիններում։