Հեռավար ուսուցման ծրագրում աշխատող ուսուցիչը հուլիս-օգոստոսին ներկայացնում, լրացնում է համապատասխան հայտադիմումը, որում պարտադիր ընդգրկվում են հետևյալ դաշտերը՝

  • Հեռավար ուսուցման բաժինը դասավանդողի բլոգում
  • Հեռավար ուսուցման ծրագիրը
  • Առաջին ուսումնական շրջանի նախագծերը, աշխատանքային փաթեթը։

Ուսուցչի ընտրությունը կատարվում է ներկայացված նյութերի հիման վրա․ թեկնածուներին դիտարկում են դպրոցների, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի ղեկավարները։ Հաստատող պատասխան նամակն ուղարկում է համապատասխան դպրոցի ղեկավարը։