Հրավեր-հայտարարությունը

Բանգլադեշյան պլեները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով որոշված, հեղինակային կրթական ծրագրով ստեղծված, մշակվող, կազմակերպվող ու զարգացող ամենամյա բաց ստուգատես է։

Ստուգատեսը բաց է․ ստուգատեսին կարող են մասնակցել ինչպես 1-12-րդ դասարանի սովորողներ, ուսանողներ, այնպես էլ՝ տարբեր մշակութային գործիչներ։ Վերջին տարիներին ստուգատեսն ունեցավ նաև միջազգային գործընկերներ՝ ստուգատեսի խորհրդատու-կազմակերպիչներ դարձան արվեստագետներ՝ Իսպանիայից, Չինաստանից, Վրաստանից և այլ երկրներից։

Կրթահամալիրի օրացույցով որոշված ամենամյա պլեներն ամեն տարի նոր ուղղություններ ու զարգացումներ է ընդգրկում։

Այս տարվա Բանգլադեշյան պլեների ուղղություններն են

  1. Գագարին պրոյեկտի դպրոցներ․ զարգացող համագործակցություն 
  2. Ամառային գյուղական ճամբար  
  3. Կրթահամալիրի ուսումնական հունիսյան ճամբարին մասնակցություն, փորձի յուրացում 

Կրթահամալիրում ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով ուսումնական տարվա երկրոդ (հունվար) չորրորդ (մայիտսի 31-հունիսի 11) շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական բաց ճամբարներ։ Գագարին պրոյեկտի դպրոցների խմբերը կարող են այցելել, մեկ օր անցկացնել երևանյան ուսումնական ճամբարում։ Կարող են իրենց ընտրությամբ մասնակցել ուսումնական նախագծային հանդիպումների, ճամփորդությունների, այլ նախագծերի։ 

Արատեսում ռազմամարզական ճամբարը 5-օրյա է։ Ճամբարի մասնակիցները կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի, միջին դպրոցի պատանիներն են։ Ճամբարը կազմակերպվում է Արատեսի դպրական կենտրոնի հատուկ ձևավորված դաշտային ավանում։   

Ճամբարի աշխատակարգում՝  

  • ամենօրյա առավոտյան, երեկոյան տողաններ,  
  • այցելություն զորամաս,  
  • ԱԻՆ-ի Վայոց ձորի կառույցի մասնագետների պարապմունք՝ առաջին      բուժօգնություն, գետանցում,  
  • լող, բազմամարտի պարապմունքներ 
  • մեկօրյա հայրենագիտական քայլարշավ, 
  • մասնակցություն Արատեսում շինարարական, երկրագործական աշխատանքին։   

  • 4. Բագլադեշյան պլեներ-պատանիների ստեղծագործական եռօրյա հավաքներին մասնակցություն (հունիսի 14-26) 

Բանգլադեշյան պլեներ  

Սովորողների, մանկավարժական աշխատողների ստեղծագործական հավաքներ կրթահամալիրում 

2021թ. հունիսի 14-25 

Հավաքները կազմակերպում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցները, ուսումնական կենտրոնները, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաները կրթահամալիրի դպրոցների սովորողների՝ ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերի հետ։ Հավաքները բաց են։ Դրանց մասնակցում են Գագարին պրոյեկտի դպրոցների, Սևան, Հրազդան քաղաքների պատանիներ, մանկավարժական աշխատողներ, որոնք ունեն ընդգծված նախասիրություններ։ Ոչ երևանցի մասնակիցները կարող են գիշերել կրթահամալիրի կացարանում, երևանցի սովորողների, աշխատողների տներում, ազգականների տներում։ Տներում գիշերողները նախաճաշում և ընթրում են այնտեղ։ Կրթահամալիրի կացարանում գիշերողները նախաճաշում, ընթրում են կրթահամալիրի քոլեջի, Հյուսիսի կացարաններում։ Բոլոր մասնակիցները միասին ճաշում են կրթահամալիրի դպրոցներից մեկում՝ ըստ հավաքի նախագծի։ 

Հավաքներն ունեն առավոտյան ընդհանուր պարապմունքներ։ Նախասիրության պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի համապատասխան արհեստանոցում, արվեստանոցում, լաբորատորիայում, ուսումնական կենտրոնում։  

Ուսումնական օրվա ավարտից հետո կազմակերպվում են երևանյան թափառումներ։ 

Ստեղծագործական հավաքներն են՝  

  • արտ-միջավայր. «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն» 
  •  թարգմանական ուսումնասիրությունների
  •  երաժշտական
  •  կինո-ֆոտոյի, վլոգերային
  •  թատերական
  •  հասարակագիտական
  •  ծրագրավորողների
  • բաց համույթ-ակումբներ

Քանդակի փառատոնի հայտագրված մասնակիցներ։