Ուսումնական շրջանը, ուսումնական տարին ամփոփում են՝

  • սովորողները՝
    • դպրոց-պարտեզների 1-2-րդ դասարանցիները՝ դասարանական բլոգներում
    • կրթահամալիրի 3-12-րդ դասարանի սովորողները իրենց բլոգներում
    • Ընտրությամբ դասընթացների սովորողները, դասավանդողները
    • միջին մասնագիտական կրթական ծրագրի սովորողները իրենց բլոգներում
  • մանկավարժական աշխատողները՝
    • իրենց գործունեության արդյունքների ներկայացում, հաջորդ տարվան ուղղված առաջարկներ
    • սովորողների ուսումնական գործունեության գնահատում
    • Դասվարները սովորողների ուսումնական շրջանն ամփոփում են նաև սովորողի զարգացման բնութագրի համապատասխան դիտարկումը լրացնելով։
  • դպրոցի, քոլեջի ղեկավարները՝
    • կրթական ծրագրի իրականացման ցուցանիշների գրանցում
    • ուսումնական ամառվա ծրագրի, նախագծերի, ճամբարային օրացույցի ներկայացում։
    • Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարների աշխատակարգի ներկայացում։
    • Մուտքի ճամբարների աշխատակարգի ներկայացում։
    • Հունիս-հուլիսին՝ դասավանդողների բլոգներում նոր ուսումնական տարվան պատրաստվածության՝ ծրագրեր, առաջին ուսումնական շրջանի նախագծեր, ներկայացում։
    • Դպրոցի օրացույցի հրապարակում։
    • Ուսումնառության պայմանագրերի, անհատական ուսումնական պլանների կնքում։
  • Դպրոցի ուսումնական գործի կազմակերպիչը՝
  • Սովորողների ուսումնական գործունեության հաշվետու տեղեկանքների պատրաստում՝ ըստ հետևյալ կետերի՝
  • ուսումնական բլոգի առկայություն, հրապարակումներ, բաժիններ․ համապատասխանությունը կարգին
  • մասնակցություն պարապմունքներին
  • սովորողի ընտրությամբ գործունեություն՝ այդ թվում ընտրությամբ ֆիզկուլտուրան
  • տեխնոլոգիական կարողությունների դրսևորում
  • մասնակցություն ճամփորդությունների
  • մասնակցություն ճամբարների
  • մասնակցություն ստուգատեսների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, մրցումների
  • նախագծային նախաձեռնություն
  • մասնակցություն ֆլեշմոբների
  • մրցանակներ
  • լրացուցիչ կրթություն՝ այդ թվում կրթահամալիրից դուրս։
  • Մուտքի ճամբարների համակարգում։
  • Ճամբարների կազմակերպում, համակարգում։
  • Այլ։

Ուսումնական տարվա, շրջանի արդյունքները, սովորողների, դասավանդողների հրապարակումների հիման վրա՝ նոր ուսումնական տարվա ծրագրի, աշխատակարգի, առաջին ուսումնական շրջանի նախագծերի, անհատական պլանների մշակումների հրապարակում մինչև հունիսի 30-ը։