Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:
Լողափում ճամբարականների անվտանգության համար պատասխանատվություն է կրում տվյալ ջոկատի, դպրոցի ղեկավարը:
Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 16.30-ին:
Անվտանգության կանոններից՝
- Դպրոցի բակից ճամբարականն ինքնուրույն, միայնակ է մտնում դպրոց
- Դպրոցի ճամբարի ղեկավարը ջերմաչափում է ճամբարականին, գրանցում մատյանում
- Ճամբարականն ախտահանում է ձեռքերը և գնում դեպի լողափի տարածք
- հագուսը դնում մյուս ճամբարականների հագուստից հեռու
- ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա
- ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա
- ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է
- Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղը, ձեռքերի ախտահանումը
Լողավազաններից օգտվում են՝
- Ճամբարականները
- Ճամբարների, նախագծերի ղեկավարները
- նախակրթարանի սաները
- դպրոցում նախագծային գործունեություն իրականացնող այլ սովորողներ՝ նախապես հրապարակված ժամանակացույցով
Ճամբարականը՝
- Շշով ջուր
- Ախտահանիչ միջոց
- Լողազգեստ
- Չսահող հողաթափ
- Սրբիչ
- Լողի գլխարկ /աղջիկներ/
- Արևապաշտպան գլխարկ
- Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է:
Լողափում արգելվում է՝
- առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել լողավազան
- լողավազան մտնել առանց ցայվելու
- լողալ առանց ռետիներ գլխարկի (երկար մազեր ունեցողները)
Լողավազանի խնամքը
- Լողավազանը շաբաթական մեկ անգամ ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, քլորացվում
- Լողավազանի մաքրության համար պատասխանատու է դպրոցի ղեկավարը, բուժքույրը
Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան
Օգտագործվող ախտահանիչ նյութեր
Արկոգել
Լողավազանների ջրի վարակազերծման համար
- Քլոր- շաբաթական 400 գրամ
- Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր
- Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում
Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
- քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
- Լողավազանը լվացվում է շաբաթը մեկ անգամ, 2-3 ժամ թողնել արևի տակ
- Ճամբարի ղեկավարն ու ճամբարականները օրվա ավարտին ծածկում են լողավազանը։