Ուսումնասիրության նյութ. տեխնոլոգների, մարզիկների բլոգների մանրամասն ուսումնասիրություն։

Դպրոցների ենթակայքերի պատրաստությունը նոր ուսումնական տարում՝ դասավանդողների բլոգներ, օրվա նախագծային փաթեթ,տրանսպորտ, այլ։

Դասավանդողների բլոգներում՝

  • Ծրագրի
  • Նախագծային շաբաթների նախագծերի առկայություն

Ուսումնասիրության օրը, ժամը՝ օգոստոսի 28, Միջին, Ավագ դպրոցներ, Քոլեջ, ժամը՝ 05-10:00

Կրտսեր դպրոցներ՝ ժամը 15:00-20:00

Միջին դպրոց

Ընդհանուր դիտարկումներ՝

  • Դասավանդողների մեծ մասի բլոգներում արտացոլված չէ նոր ուսումնական տարին՝ 2021-2022, դասավանդողների հիմնական մասի մոտ առկա են ծրագրերը, մի մասի մոտ չեն երևում ստուգատեսային շաբաթվա նախագծերը։
  • Բլոգներում տեսանելի չէ՝ ընտրությամբ գործունեություն բաժինը՝ իր նորացված նախագծերով։
  • Մարզիչների գերակշիռ մասի բլոգներն անպատրաստ են՝ չի երևում ծրագիրը, նախագիծը։
  • Մարզիչների գերակշիռ մասի բլոգներն անպատրաստ են՝ չի երևում ծրագիրը, նախագիծը։
  • Երաժիշտների գերակշիռ մասի բլոգներն անպատրաստ են՝ չի երևում ծրագիրը, նախագիծը։

Ավագ դպրոց

Վերը նշված խնդիրներն առկա են նաև ավագ դպրոցում՝ նույն կետերով։

Քոլեջ

Նույն խնդիրները նաև քոլեջում են՝ մարզիչների բլոգներ, բոլորի մոտ չէ, որ արտացոլված է նոր ուսումնական տարին։

Առանձին կետով ուշադրություն դարձնենք նաև տեխնոլոգների բլոգներին՝ կոկիկ չեն, մեծ մասի մոտ նյութերը տեսանելի չեն, պետք է երկար փնտրես, որ գտնես։ Արժե ուշադրություն դարձնել կազմակերպիչների բլոգներին՝ ամսի 30-ը կետերով արտացոլել։

Մի քանի կետ ենթակայքերի տվյալ բաժնի հետ կապված՝

բաժինները թարմացման կարիք ունեն

պետք է մնան միայն գործող դասավանդողների բլոգները

նոր ընդունված, կամավորական աշխատանք կատարող դասավանդողների բլոգները պետք է արտացոլվեն

Հարավային դպրոց, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոցներ- խնդիրներն ընդհանուր են

Հարավային դպրոցի հինգ տարեկանների դասվարի, օգնականի բլոգներն անպատրաստ են

Ընտրությամբ գործունեություն դասավանդողների բլոգները հիմնականում անպատրաստ են։

Բլոգներում՝

Դասվարների բլոգում մանրամասն երևա առաջին օրը՝ դիմավորումով, ընթացքով, ճանապարհումով

Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությամբ մեկ հրապարակում, որ ծնողին, սովորողին տեսանելի լինի՝

  • Անվտանգ ուղեցույց
  • Ծրագիր
  • Առաջին շաբաթների նախագծեր
  • Առավոտյան պարապմունք
  • Երթուղիներ
  • Նախագիծ
  • Այլ անհրաժեշտ տեղեկություն, որ ծնողին տեսանելի լինի

Դասավանդողներից շատերի բլոգներում 2021-2022 ուսումնական տարի բաժինը չկա