Փորձարարական մանկավարժական նախագիծ
Փորձարարական մանկավարժական նախագիծը՝ 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) ընդգրկում է 2021-2022 ուստարում կրթահամալիրի 9-րդ դասարանում սովորողներին՝ 202 սովորող։
Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտը առաջին անգամ իրական ընտրության առջև է կանգնում՝ ուսումը շարունակել որևէ ավագ դպրոցում, կամ ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում։ Ծրագիրը միտված է սովորողների նախասիրությունների զարգացմանը՝ ուսման հետագա շարունակության գիտակցված ընտրությունը ապահովելու նպատակով։ Ծրագիրը ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով հիմնական դպրոցի շրջանավարտին ներկայացվող պահանջները։ Մասնագիտական կողմնորոշմանն են ծառայում սովորողի ընտրությամբ գործունեությունը, մասնագիտական ուսումնական ճամփորդություննրը, ճամբարները։ Արդյունքում սովորողը հնարավորություն է ունենում գաղափար կազմելու իր ընտրած կամ իրեն առաջարկվող մասնագիտությունների և մասնագետների մասին։
Կրթահամալիրի ուսումնական կենտրոննները, արհետանոցները, արվեստանոցները, լաբորատորիաները, արտադրական արհեստանոցները ծրագրի ուսումնական բազան են։
Կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, արհեստանոցների, արվեստանոցների, լաբորատորիաների առաջարկած գործունեություններ- վրան՝ տիար Գևորգի ուղարկած մշակման հղումը, ցանկը։
Տեխնոլոգիա առարկայի կազմակերպումը՝ որպես ուսումնական-հասարական նախագծերի հանրայնացման բաց հարթակ։
Ծրագրի կազմակերպումը՝ որպես օրացուցային բաց նախագծերի հանրայնացման հարթակ։

Բոլոր նախագծերը բերվեն օրացուցային նախագծերի տեսքի՝ ունենալով հանրայնացման-ստուգատեսային ժամանակացույց։ Սովորողներն ընտրեն ծրագիրը՝ դրա բովանդակային բաղադրիչ նախագծերն ու իրենք կազմեն իրենց տարեկան նախագծային օրացույցը, որը հրապարակված կլինի սովորողների բլոգներում։ Սովորողը դառնաիր ուսումնական օրացույցի նախագծողն ու կազմակերպիչը։
Սովորողների անհատական օրացույցները հանրայնացվեն ծրագրի բաց բլոգի միջոցով։


Ծրագրի ամբողջական նախագծային օրացույցը
Ուղղություններ՝
• Մուտք 9-րդ դասարան շուրջտարյա նախագծեր
• Ծրագրի մասնագիտական ճամփորդությունների օրացույց
• Ծրագրում ընդգրկած սովորողների ստուգատեսային նախագծերի օրացույց՝ տեխնոլոգիական նախագծեր, ցուցահանդեսներ, ներկայացումներ, այլ․․․
• Հանրայնացման բաց հարթակներ- բաց քննարկումներ սովորողների հետ
• Հայրենագիտական ճամփորդությունների օրացույց
• Հայրենաճանաչողական, առողջարարական քայլքերի օրացույց
• Մարզական հավաքների, մրացաշարերի, հանդիպումների օրացույց
• Կրթահամալիրի մենտոր ուսուցիչների բաց դասերը 9-րդ դասարանններում
• Տեխնոլոգիական ուսուցումը՝ որպես մասնագիտական կողմնորոշում․ պարապմունքներ հրավիրյալ մասնագետների հետ
• Երաժշտական ուսուցումը՝ որպես մասնագիտական ուսուցում
• Համագործակցային նախագծեր
• Ակումբային նախագծեր
• Ուսումնաարտադրական նախագծերի օրացույց
• Վերջնարդյունքների գրանցումը՝ ուսումնական նախագծերի տեսքով
• Օտարալեզու նախագծերի օրացույց
• Արատեսը՝ քննարկումերի, հաշվետու հավաքների հարթակ․ օրացույց
• Պարապմունքներ գործիչների հետ, Արվեստն Արատեսում․ օրացույց

Ստուգատեսները՝ որպես ուսումնական գործունեության արդյունքների հանրայնացման բաց հարթակներ

Ստուգատեսները կրթահամալիրի օրացույցով, 9-րդ դասարանցիների օրացույցով որոշված նախագծային ամփոփումների օրեր են, որտեղ սովորողները անհատապես կամ խմբով հանրայնացնում-ներկայացնում են ուսումնական գործունեության արդյունքները։

Արդյունքների հանրայանացումը որպես՝

  • Ուսումնական տվյալ շրջանի գործունեության հանրայնացում
  • Ուսումնական հաջորդ շրջանին ուղղված դիտարկումները՝ որպես գործունեության զարգացում
  • Նախագիծը հանրայնացնելու, գործընկե-ընկերներ ձեռք բերելու փորձ
  • Ուսումնական գործունեության, նախագծի ներկայացմանն ուղղված հմտությունների ձևավորում
  • Կրթության՝ ուսումնական նախագծերի, շարունակական զարգացման ապահովում