Բովանդակությունը`

Կրթահամալիրի դպրոցները, քոլեջը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի հանգույցներ, ներկայացնում են՝

  • Հանրապետության դպրոցների, խմբերի, մանկավարժական աշխատողների հետ գործընկերության նախագծեր
  • 2021-2022 ուսումնական տարվա բարձունքի հաղթահարման, ընդհանուր պարապմունքի նախագծերը. դրանց մեկնարկ
  • 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական նախագծերը. դրանց մեկնարկ
  • Երկարացված օրվա ճամբարների նախագծերը․ դրանց մեկնարկ
  • Ճամբարներ, հավաքներ Արատեսի դպրական կենտրոնում, Վաղաշենի բնապահպանական ճամբարում
  • Հեծանվաերթեր, հայրենագիտական քայլքեր, մրցաշարեր
  • Ուրբաթ համերգներ, կրթական շքերթ
  • 9-րդ դասարանցիների մեկամյա մասնագիտական ծրագիր

Նախագծային ուսուցման ստուգատեսը ԱրևելյանԱրևմտյան, ՀյուսիսայինՀարավային դպրոց-պարտեզներում, ՄիջինԱվագ դպրոցներում, Քոլեջում

Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, «Սեբաստացի» TV-ով, ռադիոյով, mskh.am-ում, մեդիագրադարանում, քառալեզու «Դպիրում», պատանեկան, մանկական ամսագրերում:

Հրավիրում ենք մասնակցելու հավաքին՝ որպես նախագծերի փորձագետներ, մասնակիցներ՝ դասարանով, սովորողների-ուսուցիչների խմբով, ներկայացնելու սեփական նախագիծը։ Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:

Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99