Նախագիծ

Սեպտեմբերի 25-ը կազմակերպվում է որպես շրջիկ նախագծային օր։ Այդ օրը դպրոցների նախագծային խմբերը՝ ըստ կարգի գրանցված, հաստատված նախագծերով- հայտերով ունենում են ճամփորդական օր։

Օրվա ճամփորդությունները՝ մեկ հղմամբ։

Նախագծերը երկու օր առաջ փաթեթներով հրապարակվում են դպրոցի ենթակայքում։

Ուղղությունները՝

  • Ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
  • Հայրենագիտական քայլքեր, հեծանվաերթեր
  • Հայրենագիտական ճամփորդություններ
  • Միջավայրի խնամքի բաց նախագծեր կրթահամալիրի դպրոցներում
  • Ակումբային, երաժշտական խմբերի, համույթների հավաք- քննարկումներ
  • Նախագծային խմբերի քննարկումներ քաղաքային պուրակներում
  • Քաղաքային համերգներ, պարատներ
  • Թանգարանային, մշակութային տարբեր վայրեր, այցեր
  • Հանդիպում-քննարկումներ առցանց հարթակներում
  • Առցանց նախագծերի հրապարակումներ