Ընտանեկան դպրոցը` որպես ուսումնական պարապմունքի կամ տնային աշխատանքի կազմակերպման ձև, կիրառում են՝

  • դասավանդողը` իր վարած դասընթացի ծրագրով որոշված բովանդակությամբ.
  • ուսումնական նախագծերի ղեկավարը (համակարգողը).
  • ակումբի ղեկավարը.
  • դպրոցի ղեկավարը
  • Ընտանիքը, ծնողը, սովորողը։

Ընտանեկան դպրոցը կարող է գործել առկա և հեռավար՝ ընտանեկան տիրույթներում։

Առկա ընտանեկան դպրոցը՝ դասավանդող ուսուցչի առաջարկով, իր ընտրությամբ, մասնակցում է՝

  • Օրացուցային նախագծերին
  • Կրթահամալիրի ծեսերին
  • Ուսումնական ճամբար, ճամփորդություններին
  • Դպրոցի, դասավանդողի օրացույցով որոշված այլ նախագծերին
  • Ընտանեկան դպրոցի առաջարկով ձևակերպված նախագծերին։

Հեռավար ընտանեկան դպրոցը կազմակերպվում է սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա, որի պատճառ կարող է լինել՝

  • Սովորողի, ընտանիքի հիվանդությունը
  • Համաճարակային իրավիճակը
  • Այլ։

Ընտանեկան դպրոցի թեման, նախագիծը հրապարակվում է վարողի կողմից։ Առցանց պարապմունքի հղումն ուղարկվում է այն սովորողներին, ում համար նախագծին մասնակցելը պարտադիր է, և կրթահամալիրի մյուս դպրոցներում սովորող հասակակիցներին, նրանց, ում կարող է հետաքրքրել։ 

Ընտանեկան դպրոցի ուսումնական-նախագծային գործունեությունը գրանցվում է դպրոցի էլեկտրոնային մատյանի` հեռավար-առցանց ընտանեկան դպրոց էջում։ Ընտանեկան դպրոցին սովորողի մասնակցությունը (արդյունքը) գնահատվում է դասընթացի, նախագծի, ակումբի գնահատման էլեկտրոնային մատյանում։  

Ընտանեկան դպրոցի ուսումնական գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողի, դասավանդողի բլոգում, փաթեթները՝ դպրոցի կայքում։

Advertisement