Աշխատանքային ճամբարը կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցներում իրականացվող նախագիծ է, որին կարող են մասնակցել դասավանդողը, սովորողը, ծնողը։

Աշխատանքային ճամբարի ջոկատը կարող է համակարգել դասավանդողը, սովորողը։

Աշխատանքի սկիզբը՝ 09։00, ավարտը՝ 16։00, ընդմիջումը՝ 12։30՝ 30 րոպե։ Կարող են գործել նաև հերթափոխային խմբեր։

Աշխատանքային ճամբարի ուղղությունները՝

  • Շինարարական աշխատանք
  • Բակային, միջավայրի վերափոխմանն ուղղված նախագծեր
  • Աշխատանք ուսումնական ագարակում

Շինարարական կոնկրետ աշխատանքի իրականացումը դասավանդողի, սովորողի համար կարող է լրացուցիչ աշխատանք համարվել։

Աշխատանքային ճամբարի օրակարգը կազմում է դպրոցի ղեկավարը՝ կրթահամալիրի խորհրդակցելով տնտեսական հարցերով փոխտնօրենի, ճամբարի ղեկավարի հետ։

Աշխատանքի հանձնումը՝ հոկտեմբերի 29-ին, 16։00, ընդունումը՝ դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի ուսումնական գծով փոխտնօրենի։

Բակային, միջավայրի վերափոխմանն ուղղված նախագծերը, աշխատանքն ուսումնական ագարակում՝ սովորողների հետ իրականացվող նախագծեր են, որոնք լրացուցիչ աշխատանք չեն համարվում, կազմակերպվում են փոքր խմբերով։ Դրանք իրականացվում են՝ ըստ դպրոցում գործող նախագծերի, դրանց հստակ օրացույցների, լուսաբանվում, հրապարավում կայքում։

Աշխատանքի գրանցումը կատարվում է գրասենյակի ղեկավարի ստեղծած պահոցում, գրանցում է դպրոցի ղեկավարը կամ նրա առաջարկած մանկավարժական աշխատողը։