Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն, 2021թ․, նոյեմբեր
- Սեբաստացու օրերը գործընկերային կապերի, նախագծերի ամիս
- Հեղինակային կրթական ծրագրի առաջարկած կամավոր ատեստավորման մոդելը․ արձագանքներ, առաջարկ
- Առցանց, առկա հանդիպումներ, նախագծային քննարկումներ հայ և վրացի գործընկեր-դպրոցների, կրթական կազմակերպությունների, Բլեյան ցանցի գործընկերների հետ
- Ամսվա ճամփորդությունները՝ տոնի ու ծեսի տարածման նախագծերով
- Տոնը սեբաստացի շրջանավարտների հետ․ ծիսական, առցանց նախագծեր
- Գեղարվեստը կրթահամալիրում․ աշխատարաններ կրթահամալիրի դպրոցներում
- Բաց Աշխատարաններ կրթահամալիրի Քոլեջում
- Դասավանդողների-սովորողների մարզական, շախմատային բաց մրցաշարեր
- Դասավանդողների-սովորողների առցանց, առկա քննարկումներ, նախագծեր
- Բնագիտությունը կրթահամալիրում․ փորձերի բաց լաբորատորիա
- Մեր միջավայրը մեզ նվեր․ նորամուտներ, միջավայրի նոր լուծումների նախագծեր կրթահամալիրի դպրոցներում
- Հոգատարություն նախագիծը կրթահամալիրում
- Տոնական Դպիրը՝ որպես հեղինակային կրթական բաց ծրագրի դասավանդողի մշակումային, հետազոտական հարթակ
- Դասավանդողների առաջարկած այլ նախագծեր
- Ընթերցանության նախագծեր․ գրաբար, արևմտահայերեն տեքստերի ընթերցումներ, տեսանյութեր
- Նոր՝ շուրջտարյա նախագծերի ներկայացումներ կրթահամալիրի դպրոցներում
- Հարիսայի ծեսը՝ համայնքային ծես, սեբաստացի ծնողների նախաձեռնություն-նախագծերի ծես։
Աշխատակարգը
- Սեբաստացու օրերի նախագծերը հրապարակվում են դասավանդողների բլոգներում
- Դպրոցները, լաբորատորիաները հրապարակում են Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի ընդհանուր նախագծերը, աշխատակարգերը
- Անհատական՝ հասցեական, հրավերների պատրաստումը՝ որպես նախագծի բաղադրիչ։
- Սեբաստացու օրերի լուսաբանումը՝ որպես նախագծային բաղադրիչ։