Անվտանգ նոյեմբերի կազմակերպման ուղեցույց

ԿԳՄՍ նախարարի հրամանը

Աշնանային արձակուրդների երկարացման մասին նախարարի հրամանը

Առողջապահության նախարարի՝ 20.08.2021թ. հրամանը

Առողջապահության նախարարի հրամանը․ օգոստոսի 4, 2020

Առողջապահության նախարարի հրամանը․ սեպտեմբերի 11, 2020

Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Կրթահամալիրը շարունակում է գործել իր ուսումնական օրացույցով։

Մեր հեղինակային մանկավարժությունը՝ բաց ֆիզիկական միջավայրով, ուսումնական օրացույցով, կրթական ծրագրի առցանց-հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներով, համակցված ուսուցման մոդելով, բաց-բացօթյա ուսումնական ճամբարներով-նախագծերով, ամբողջ կազմակերպմամբ ուղղված է նրան, որ ուսումնական նոյեմբերին սովորողները կարողանան նաև վայելել աշունը՝ կրթահամալիրում, թե այլուր։

Նոյեմբերին՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողները աշխատում են իրենց անհատական պլաններով։
  • հեղինակային կրթական ծրագրով 2-4, 5 տարեկանների խմբերը, շարունակում են գործել ամենօրյա, հրապարակված աշխատանքային նախագծերով. սաների ընդունելությունը շարունակվում է։
  • կրթահամալիրի կրտսեր դպրոցներում՝ 1-5-րդ դասարաններ և միջին դպրոցում՝ 6-8-րդ դասարաններ, ուսուցումը կկազմակերպվի առկա միջավայրում, հնարավորություն տալով ընտանիքներին, սովորողներին ընտրել՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցը՝ կրթության կազմակերպման մոբիլ ձևերի ապահովումով։
  • Երկարացված օրվա ծրագիրը կաշխատի սովորողների, ծնողների ընտրության իրավունքի ապահովմամբ՝ պարբերաբար օդափոխվող միջավայրում։
  • քոլեջում մասնագիտական ուսուցման խմբերը շարունակում են իրենց աշխատակարգով հրապարակված հեռավար-առցանց, համակցված ուսումնական պարապմունքները, փոքր խմբերով արտադրական ուսուցման պարապմունքները քոլեջի ֆիզիկական միջավայրում.
  • Նոյեմբերին՝ ըստ ուսումնական օրացույցի, «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի նախագծերը կկազմակերպվեն առկա՝ բաց-բացօթյա-հակաբացիլ գործունեությամբ կրթահամալիրում, քաղաքի զբոսագիներում, բնության գրկում այլ վայրերում,  հեռավար առցանց-ընտանեկան դպրոցներում, սովորողների ընտրությամբ։
  • Օրացույցով որոշված հավաքները, սեմինար պարապմունքները կկազմակերպվեն առցանց հարթակներում, ծիսական տոնական բաղադրիչները՝ բաց հարթակներում, փոքր խմբերով։
  • Մարզական պարապմունքները կկազմակերպվեն բաց մարզահրապարակներում, քայլքերի, հեծանվաերթերի ձևով։

Երևանյան ոսկե աշունը պահանջում է շարունակել երկրագործական աշխատանքները. կրթահամալիրում, մեր կրթական պարտեզում երկրագործական  հակաբացիլ շատ աշխատանք կա, որ պիտի արվի փոքր, կարգապահ, նախագծային խմբերով։

Արատեսի դպրական կենտրոնում մարզական-հայրենագիտական ստեղծագործական ճամբարը շուրջտարյա է, որպես հակաբացիլ, առողջաբեր գործունեություն։ Հայրենագիտական շուրջտարյա ճամփորդությունները նույնպես հակաբացիլ ուսումնական գործունեության կազմակերպման շրջիկ մոդելներ են։

Ծառատունկ նախագծերը՝ որպես ապրել-ստեղծելու, հարգանք-խոնարհումի հակաբացիլ ձոներ կրթահամալիրի դպրոցների պարտեզներում, Սարալանջի «Քաջանց ծառուղում»,  Արատեսի դպրական կենտրոնում։

Հաշվի առնելով հանրապետությունում վիճակը՝ գնահատում ենք մեր փորձը և հրավիրում ենք հանրապետության դպրոցների ուսուցիչներին, սովորողներին, ընտանեկան դպրոցներին՝ ծանոթանալու դրան, բլեյան կրթական բաց ցանցով միանալու։ Սեբաստացի ուսուցիչները, սովորողները ակտիվ կազմակերպիչ են։ Կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, ուսումնական կենտրոնը, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող իր փորձի փոխանցողն է, դա անում է առցանց-հեռավար քննարկումներով, բաց շրջայցներով։