Ուսումնական ճամփորդությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրի բաղկացուցիչն է, ուսումնական պարապմունքի տեսակներից մեկը։  Ճամփորդական նախագիծը կազմվում և իրագործվում է ըստ Ուսումնական ճամփորդության մշակման կարգի։

Ուսումնական ճամփորդությունները` որպես ուսումնական նախագծեր, կարևոր դեր են կատարում սովորողների աշխարհայացքի ձևավորման համար,  նպաստում է նոր գիտելիքների և կարողությունների ձևավորմանը:
Նախօրոք քննարկվում է տվյալ ճամփորդության նպատակը, խնդիրները, կազմակերպչական հարցերը:
Սովորողի կրթական (ուսումնական) միջավայրը չի սահմանափակվում միայն դպրոցի տարածքով: Իր շրջակա միջավայրը ճանաչելու, ուսումնասիրելու, հետազոտելու, դիտարկելու, դրա հիման վրա վերլուծություններ անելու հնարավորությունն են տալիս ուսումնական ճամփորդությունները: Կրթահամալիրային ճամփորդությունները կարգավորվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, դասավանդողների ներկայացրած առարկայական ծրագրերով և անհատական ուսումնական օրացույցներով։

Ճամփորդությունն իրականացվում է հետևյալ  փուլերով՝ նախապատրաստական  փուլ, բուն ճամփորդական փուլ և հետճամփորդական  ամփոփիչ փուլ:

***

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով ամրագրված «Կոմիտասյան օրեր»-ին կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողները իրականացնում են  ուսումնաճանաչողական ճամփորդություն դեպի  Կոմիտասի անվան գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան:

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ komitasmuseum.am

Ինստիտուտ-թանգարան կարելի է հասնել հետևյալ երթուղիներով, քարտեզագրումը՝ Իվետա Ջանազյանի

  • Առաջին երթուղին․ քարտեզի վրա նշված է կապույտ, տևողությունը` 19 րոպե Բաբաջանյան փողոց-Ախպարաշեն-Իսակովի պողոտա-Երևանի կոնյակի գործարան- Արշակունյաց պողոտա
  • Երկրորդ երթուղի․ քարտեզի վրա նշված է մոխրագույն, տևողությունը` 21 րոպե
    Սեբաստիա փողոց-Անդրանիկի փողոց-Գարեգին Նժդեհի փողոց- Արշակունյաց պողոտա

Ճամփորդական նախագծի նպատակը՝

  • Լինել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում
  • Մասնակցել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպվող կրթական ծրագրերին

Խնդիրները՝ ըստ տարիքային խմբերի՝

Կրտսեր դպրոցներ

  •  Կոմիտասի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Երաժշտական տարբեր գործիքների հետ ծանոթացում

Թանգարանը ունի մշտական ցուցադրություն, որի այցելությունը ծրագրային է կրտսեր դպրոցի համար։  Այցելությունները կարող են կազմակերպվել մինչև 20 հոգիանոց խմբերով։ Խմբի ղեկավարը դպրոց-պարտեզի երաժշտության ուսուցիչն է։ Նրան օգնում է մայրենիի ուսուցիչը կամ կազմակերպիչը, կամ երկարացված օրվա  կազմակերպիչը։

Նաև թանգարանն ունենում է տարբեր տարիքային խմբերի համար կրթական ծրագրեր, օրինակ «Զար զընգը, թող զնգա »  ծրագիրը հարմար է 2-4-րդ դասարանցիների համար։

Միջին դպրոց
Վեցերորդ դասարանցիները, որ ինչ-ինչ պատճառներով 5-րդ դասարանում չեն տեսել ցուցադրությունը, ինչպես նաև այլ դպրոցներից Միջին դպրոց ընդունված սովորողները այցելում են թանգարան-ինստիտուտ «Կոմիտասյան օրերի» շրջանակում։ Սովորողը թանգարան կարող է այցելել ծնողի հետ։ Սովորողի այցելությունը թանգարան հաշվառվում է։

Ավագ դպրոց, Քոլեջ

Երաժշտության դպրոցի սաների և Ավագ դպրոցի ու Քոլեջի սովորողների համար կարող են կազմակերպվել մասնագիտական կողմնորոշման այցելություններ։

Թանգարանում կազմակերպվում են նաև մշակութային այլ ցուցադրություններ՝ ժամանակավոր։ Պետք է ուշադիր լինել և որոշակի գործունեություն ընտրած սովորողների համար կազմակերպել այդ ցուցադրությունների այցելությունները։ Օրինակ՝ 2021թ․ հունվարի 29-ից մինչև 2021թ․ հունիսի 1-ը կազմակերպվել է «Արա Հարությունյան․ Կոմիտասից Կոմիտաս» ցուցադրությունը, որը ուսանելի կլիներ մեր Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողների համար։

Կրթահամալիրի Երաժշտության ու պարի ուսումնական կենտրոնը՝ պատասխանատու Սվետա Ճաղարյան, պատասխանատու է թանգարանի կայքում տեղադրված ծրագրերի մասին տեղեկությունների, հայտարարությունների փոխանցման հարցում ։

Ճամփորդությունից առաջ՝

Սովորողն իր բլոգում տեղադրում է «Կոմիտասյան օրեր»-ի շրջանակում իր կատարած աշխատանքները։

Կատարում է քարտեզագրում։

Ճամփորդությունից հետո՝

Սովորողն իր բլոգում ներկայացնում է հաշվետվություն ուսումնական ճամփորդության մասին։

Մինչ մուտքը թանգարան-ինստիտուտ կամ այցից հետո (կախված, թե ինչպես են բաշխել ճամփորդության համար նախատեսված ժամանակը) շրջայց Կոմիտասի անվան պանթեոնում, ուր իրականացնում են Կոմիտասյան ընթերցումներ, երգեր։

Երաժշտական փաթեթներ, աղբյուրը՝ Ձայնադարան

Ընթերցումների փաթեթներ
Կրտսեր դպրոց

Ճանապարհ
Ծառեր, թփեր լեցուն միրգ
Աշուն օր

Միջին դպրոց

Աշուն կյանք
Աշուն գիշեր
Հունձ
Նոճիներ ու մայրիներ
Աշուն

Ավագ դպրոց, Քոլեջ

Աստված իմ
Կյանք
Ճանապարհ
Ոսկի մեղաց
Երկնի կայծեր
Աշուն օր
Դիտակ
Իմ երազում
Հով-սեր
Ծաղին ու շաղին
Կարմիր բոց
Պատրանք
Սար ու քար
Սեր ու բեր
Սեր հովիկ
Վարդիկիս

Կոմիտասի մասին ֆիլմեր

Մշակումը՝ Մարինե Ամիրջանյանի