Առողջ հունվար․ ուղեցույց

Ուսումնական պարապմունքների կազմակերպման ուղեցույց

Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական երկրորդ և չորրորդ շրջանների կազմակերպումը ճամբարային, փառատոնային, ծիսական-նախագծային է։ Ուսուցման կազմակերպման ձևերը դառնում են առավել մոբիլ, հեշտ են փոփոխվում։ Յուրաքանչյուր սովորողի, դասավանդողի աշխատանքային օրվա աշխատակարգն անհատականացվում է։ Սովորողի երկրորդ շրջանի աշխատակարգը գրանցելիս հաշվի են առնվում սովորողի ընտրած նախագծերը, աշխատարանները, առաջարկած նախագծերը, ստուգատեսային աշխատարանները, գործունեությունները, մարզաառողջարարական բաղադրիչը, ձմեռային մարզական խաղերը։

Ուսուցիչների առաջարկած նախագծերը բերվում են միասնական բաց հարթակ ու սովորողներին հնարավորություն է տրվում ընտրել, նախագծերում փոփոխությունների առաջարկ ներկայացնել։

Բաց հարթակում ներկայացվում, քննարկվում են նաև փառատոնային նախագծերը,դրանց կազմակերպիչ-օգնականներ են դառնում նաև սովորողները։

Սովորողների առաջարկած նախագծերը խրախուսվում են, կարևորվում, պատշաճ աջակցություն ստանում։

Դպրոցների՝ Երկրորդ ուսումնական շրջանի աշխատակարգերում կարևորվում են ինչպես նշված կետերը, նաև՝ դպրոցի նախագծերի միասնական ընտրանին, փառատոնային նախագծերը։

Սովորողի անհատական աշխատակարգն արտացոլվում է դպրոցի բլոգում, սովորողի բլոգում։

Ուսուցման կազմակերպման առկա և հեռավար, առցանց և համակցված ձևերը ուսուցման կազմակերպման նոր ձևերի, կրթահամալիրային նոր նախագծերի իրականացման, դրանց կազմակերպման հարթակ են դառնում՝

  • տարատարիք խմբերը
  • համագործակցային, փառատոնային նախագծերը
  • սովորող-սովորեցնող նախագծերը
  • Աշխատարան-նախագծերը
  • Ընտանեկան աշխատարան նախագծերը
  • Մարզական-ստուգատեսային նախագծերը
  • Մարզական ընտանեկան դպրոցները
  • Հեծանվաերթերի նախագծերը
  • Տեխնոպարկը կրթահամալիրում
  • Համերգային նախագծերը
  • Ուրբաթ-համերգ-ծեսերը, առավոտյան ծեսերը
  • Սեմինարը վարում են շրջանավարտները նախագծերը՝
  • Արհեստական բանակություն
  • Մեդիագրագիտություն
  • Կիբերանվտանգություն
  • Բջջային, վեբ ծրագրավորում
  • Թվային միջոցը, ծրագիրը՝ ուսումնական գործիք
  • Համագործակցային նախագծերը բուն TV-ի հետ
  • Ընթերցանության նախագծերը
  • Ակումբային նախագծերը
  • Ուսումնական նախագիծը համակարգում են ոլորտների մասնագետները, փորձագետները, ծնողները
  • Խորհրդատվական բաց հարթակների գործարկում
  • Այլ՝ դասավանդողների, սովորողների առաջարկած նախագծեր։

Հունվարյան ստուգատեսային նախագծերի ընտրանուց՝

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես 4-12-րդ դասարաններում՝ որպես դեկտեմբերյան նախագծերի փառատոնային զարգացում․ հունվարի 10 – 15
  • նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ՝ հունվարի 10-31
  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների բաց աշխատարաններ
  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի, տեխնոպարկի ստեղծման նախագծերի
  • Մարզական նախագծերի
  • Ազգագրական ձմեռային փառատոն
  • Ազգագրության փառատոնը Երևանում և մարզերում
  • Ազգագրության փառատոնը Արատեսի դպրական կենտրոնում
  • Բանահավաքությունը՝ ազգագրության փառատոնի բաղադրիչ
  • Ստուգատեսներով ձևավորվող նոր ուսումնական միջավայր․ բնագիտության լաբորատորիաների ֆիզիկական միջավայրի կազմակերպում, նորացում, մարզական գույքի նորացում, ձմեռային մարզական խաղերի նոր տարածքներ, քարտեզ և այլն։ 
  • Ստուգատեսները ուսուցիչների համար՝ ըստ խմբերի, լաբորատորիաների։

Երկրորդ փուլի լուսաբանումները կայքում, ֆիզիկական միջավայրում՝

  • պատումներ
  • ուսումնական նախագծերի ներկայացումներ
  • TV, ռադիո, ամսագրային նախագծեր
  • համերգներ
  • մարզատոներ
  • կլոր-սեղաններ
  • Այլ։

Ճամփորդությունների ճամբարների պարտադիր բաղադրիչ՝

  • Ազգագրական, բանահավաքչական, ծիսական
  • Մարզական
  • Հայրենագիտական
  • Բնագիտական․ փորձեր, ուսումնասիրություններ
  • Այլ՝ նախագծով որոշված բաղադրիչներ։

Advertisement