Ամսագրի արտաքին տեսքը

  • Լինի ընթեռնելի, հստակ ներկայացված բաժիններով, ունենա պահոց,
  • Արտաքին դիզայնը չխանգարի նյութերի ընթերցմանը,
  • Ունենա լոգո, անվանում,
  • Գլխագրում նշված լինի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
  • Գլխավոր էջում «Ամսագրի մասին» հատված լինի, որտեղ նշված լինեն տեղեկություններ ամսագրի գործունեության, առանձնահատկությունների մասին,
  • Հետադարձ կապի համար տվյալներ լինեն,
  • Ամսագրում տեսանելի լինի դիտումներ քանակը:  

Բովանդակային ուղղություններ

  • Նախագծի տեսքով ձևակերպվի ամսագրի, խմբագրության գործուեությունը, բնույթը, առանձնահատկությունը, աշխատանքների իրականացման ձևը, ընթացքը,
  • Հրապարակումներ ունենա յուրաքանչյուր ամիս, չընդհատվի, գոնե մեկ ուսումնական տարվա կտրվածքով,
  • Ամսագրի խմբագրի կամ հեղինակի համար տեսանելի լինի կամ գրառված ամսագրի հնարավոր զարգացումը, ընթացքը՝ գոնե մեկ ուսումնական տարվա կտրվածքով,
  • Բաժիններն ունենան հիմնական պատասխանատուներ. կարող է լինել և՛ սովորող, և՛ այլ դասավանդող, և՛ հենց ամսագրի խմբագիրը,
  • Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով տեսանելի և պատճառաբանված լինեն նյութերի քանակը (գոնե 10 նյութ, մեծ ծավալով թարգմանչական կամ հետազոտական աշխատանքի դեպքում՝ կարող է լինել ավելի քիչ ),
  • Ստուգատեսների և հավաքների  ժամանակ ամսագրի խմբագրությունը ներկայանա կլոր սեղանի ձևով՝ ներկայացնելով ձեռքբերումները, դիտարկումները, հնարավոր զարգացումը, այլ,
  • Ամսվա վերջում ամսագրի գլխավոր խմբագիրը ծրագրի ղեկավարին և Մանկավարժության կենտրոնին ներկայացնի ամփոփ հաշվետվություն՝ ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքների, այլ դասավանդողների մասնակցության մասին, այլ տեղեկություններ, եթե անհրաժեշտությունը կա,
  • Ամսագրի խմբագրական կազմը քայլեր ձեռնարկի ամսագիրը տարածելու՝ հնարավորինս մեծ լսարան ընդգրկելու ուղղությամբ , այդ թվում՝ սոցցանցերում տարածում, համագործակցություն այլ խմբագրությունների հետ և այլն,
  • Ամսագրային աշխատանքներին՝ կրթական փոխանակումների նախագծով կարող են ներառվել նաև սովորողներ, ուսուցիչներ այլ դպրոցներից, 
  • Ամսագիրը կարող է ներառել տարբեր բովանդակային ուղղություններ, որոնց պատասխանատուները լինեն տարբեր դասավադողներ՝ իրենց սովորողների խմբերով՝ որպես պատասխանատուներ,
  • Ամսագրի խմբագրությունը ուսումնական շրջանների ավարտին կարողանա իրականացրած գործունեությունը, փորձը ներկայացնել հոդվածի տեսքով:

Մշակումը՝ Տաթև Աբրահամյանի

Advertisement