Ուղեցույց
Աշոցքի սարահարթը տարածվում է Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանների միջև։ Այստեղ է սկիզբ առնում ՀՀ ամենաերկար գետը՝ Ախուրյանը։ Աշոցքում է գրանցվել հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ Պաղակն բնակավայր(-46 աստիճան):
Դեպի Աշոցք ճամփորդությունը հարմար է գիշերակացով և հատկապես ձմռանը: Աշոցքը ձնառատ է տարին 5 ամիս, որն էլ ձմեռային սպորտաձևերի կենսունակության առաջին պայմանն է։ Երևան-Աշոցք երթուղին 175 կմ է՝ տևում է 3-4 ժամ: Ճանապարհները վերանորոգված են։
Այս ճամփորդությունն ունենում է երեք բաղադրիչ՝
- մարզական
- հայրենագիտական
- մշակութային:
Ուսումնասիրությունների շրջանակը․նախապատրաստական փուլ
- Շիրակի մարզ, Աշոցք համայնք՝ հեռավոր համայնքներ և գյուղեր
- Աշոցք Հայաստանի ամենացուրտ բնակավայր
- Ախուրյանի ավազանի գյուղերը
- Ինչու՞ են սառում գետերը
- Աշոցքի լեռնադահուկային սպորտի բազան Ծաղկաձորի այլընտրանք
- Լեռնադահուկային սպորտի պատմությունը
Նախագծի ընթացքում ձեռք բերվող հմտություններ
Մարզական
Աշոցքի լեռնադահուկային սպորտի բազան դառնում է ձմեռային մարզական խաղերի ստուգատեսային բաց հարթակ
- Ձմեռային մարզական խաղեր՝ դահուկ, սահնակ, ձմեռային քայլարշավ
- Համագործակցություն և դահուկավազքի առաջնության մասնակցություն
Հայրենագիտական
Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Շիրակի մարզ՝ Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2006-2039 մետր։
- քայլք գյուղում
- այցելություն գյուղի մատուռ
Երթուղու համար հայրենագիտական շեղվող կանգառ է Մարմաշենի վանքը՝ Ախուրյանի ափին: Հատկապես, եթե գետը սառցակալած է, դա կանգառին լրացուցիչ հմայք է տալիս և ուսումնական բաղադրիչ է ավելանում: Ինչու՞ են սառում գետերը: Դեպի Աշոցք գնացող ճանապարհից մայրուղուց թեքվում ենք ձախ՝ Գյումրու 56-րդ թաղամասի միջով: Որտեղից ցուցանակը ցույց է տալիս Մարմաշեն գնացող ճանապարհը: Այստեղ է գտնվում նաև հանրահայտ Հեղնար աղբյուրը:
- քայլարշավ դեպի վանք (կախված է եղանակից, եթե շատ ձյունոտ չէ)
Այս երթուղին հարմար է նաև նրանով, որ ճամփորդության երկրորդ օրը կարելի է թափառել Գյումրիում:
- Գյումրի քաղաքը՝ մշակութային, հայրենագիտական ասպեկտում( մշակումը տես լաբորատորիայի բլոգում)
Գործընկերություն
- Աշոցքի լեռնադահուկային սպորտի բազա (կապավոր՝ Բագրատ 098 134555)։ Բազայում կա հանգստի սենյակ, սանհանգույց և գիշեկացի համար հարմար սենյակ՝ նախատեսված 14 հոգու համար:
Ճամփորդության ամփոփումը
- Ուսումնասիրությունների, հետազոտությունների փաթեթներ
- Լուսանկարներ, տեսանյութեր
Ճամփորդական այս ուղղությունը հարմար է Միջին և Ավագ դպրոցի, քոլեջի ուսանողների համար։
Գիշերակացի համար հարմար է և մատչելի
- Կապս գյուղի հյուրատունը
- Գյումրում Լոֆտ հյուրատունը
Մշակումը՝ Մարթա Ասատրյանի
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի