Կրթահամալիրի մասնագետների դիտարկումները։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված նամակը։

Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի դիտարկումները։

Խմբագրման առաջարկներ՝

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 

  1. 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները (սահմանել հասկացությունը՝ նշելով, թե ինչն է ներառվում՝ տնային աշխատանք, լրացուցիչ կրթություն, ակումբային, արտադրական գործունեություն, այլ)՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող  վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ).»:

Օգտագործված է «սովորողի ուսումնական բեռնվածություն» տերմինը, որ որոշված չէ։ Հիմա դպրոցներում լայն կիրառվող, բայց ոչ մի տեղ չորոշված «տնային աշխատանքը» մտնում է այդ ծանրաբեռնվցածության մեջ։ Սովորողի մասնակցությունը ոչ ֆորմալ կամ լրացուցիչ կրթական ծրագրերո՞ւմ։ Ինչպե՞ս է հանրակրթական չափորոշիչը սահմանելու այդ ծանրաբետնվածության նվազագույնը և առավելագույնը։

6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.»

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6.3-րդ կետով.

«6.3) այլընտրանքային կրթական ծրագիր՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.

Այս ձևակերպումով չի հասկացվում, թե ինչ է «հեղինակային կրթական ծրագիրը», որն էլ սահմանված կարգով պետք է գրանցվի։ Գործող օրենքում որոշակի ձևակրեպում տրված էր։

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տևողությամբ ներդրված կրթական ծրագիր.

գ.միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող կրթական ծրագիր։»։

3. 10-րդ կետից հանել «, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող» բառերը:

Այդպիսի երեխաները ի՞նչ դպրոցում են սովորելու։

4. 10.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական,  վարքի,  շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.»։

Գործող օրենքի «զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ»-ը փորձ է արվել մանրացնելու։ Կա՞ դրա անհրաժեշտությունը։ Ի՞նչ է նշանակում «խելամիտ հարմարեցումներ»։

Advertisement