Ուսումնական կենցաղի, գործունեության արդյունքում առաջացած թափոնը աղբ չէ, կարող է և պետք է դառնա բնապահպանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական նախագծով գործունեության, անթափոն ապրելու կարողության ձևավորման, զարգացման միջոց։ Այդ նպատակով կրթահամալիրի քոլեջի կազմում ստեղծվում է թափոնների հավաքման և մշակման ուսումնաարտադրական արհեստանոց՝ իր գործիքներով։  

Դպրոցում իրականացվող «Անթափոն կենցաղ» նախագծի պատասխանատուն կրթական ծրագրի ղեկավարն է, համակարգողը՝ նրա նշանակած մանկավարժական աշխատողը (աշխատողները), սովորողը, նախագծային խումբը։ Թափոնները գրանցվում, կշվում են, մշակվում են հախագծի համակարգողի (ուսումնաարտադրական արհեստանոցի ղեկավարի) սահմանված կարգով։ 

Նախագծին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, աշխատողները՝ թափոնի հավաքման-տեսակավորման աշխատանքով՝ մասնակից դարձնելով իրենց հարազատներին, ընկերներին, այլոց. նախագծային խմբերը՝ ուսումնաարտադրական արհեստանոցի աշխատանքով։ Նախագիծը մշակվում և ներառվում է բնագիտության, Էկոլոգիայի, տեխնոլոգիայի դասընթացներում, հրապարակվում, լուսաբանվում ուսումնական բլոգներում, սահմանված կարգով։ 

  • Օրվա ընթացքում հացի, ճաշի, միրգ-բանջարեղենի, թղթի, ստվարաթղթի, պլաստիկի, ապակու մնացողները, մարտկոցները հավաքում են դրանց համար առանձնացված տարաներում, համապատասխան ցուցանակով։ 
    Հացի, ճաշի, միրգ-բանջարեղենի մնացորդները՝ որպես կենդանիների, թռչունների կեր, նույն օրը տեղափոխվում են ուսումնական ագարակ կամ տրվում են սեբաստացի ընտանիքի, բարեկամի կենդանիներին։ 
  • Ագարակում կենդանիների, թռչունների գոմաղբը՝  
  • որպես պարարտանյութ, օգտագործվում է կրթական պարտեզի ամբողջ տարածքում՝ շինաղբով փչացած հողը վերականգնելու համար,  
  • վերածվում աթարի բրիկետների,   
  • Տերևաթափի, ծառերի Էտի արդյունքում առաջացած թափոնը (ճյուղաղաց մեքենայով աղվելուց հետո), հնձվող խոտը, ինչպես նաև սննդի մնացորդի այն մասը, որ կենդանիների սննդի համար պիտանի չէ, վերածվում են կոմպոստի, դրա համար այգում տեղադրված պլաստմասե տակառում՝ ներքևի հատվածում բացված անցքերով կամ հատուկ փորված փոսում։ Կոմպոստն օգտագործվում է այգեգործական աշխատանքներում։ 
  • Գինու արտադրության մնացորդը՝ քամված չեչը չորացնում, խառնում են գոմաղբին, օգտագործում վազերի խնամքի համար։  
  • Թուղթը, ստվարաթուղթը, պլաստիկը տեղափոխվում են ուսումնաարտադրական արհեստանոց, կտրտվում, լցվում պարկերը, նախագծի պատասխանատուի որոշած աշխատակարգով տեղատեղափոխվում համապատասխան կազմակերպություններ։ 
  • Փայտանյութը՝ չվերանորոգվող գույքի մնացորդ, վառելու համար  ճյուղեր տեղափոխվում են ատաղձագործական արհեստանոց, կտրտվում, որպես վառելանյութ տեղափոխվում Արատես։ 

Թեփն օգտագործվում է Ուսումնական ագարարկում։  

  • Այլ թափոնները՝ մետաղ, մարտկոց, այլ, տեղափոխվում են ուսումնաարտադրական արհեստանոց։  
  • Ուսումնական տարածքների, բակերի, անցումների, սարալանջի  ամենօրյա խնամքի ընթացքում հավաքվող աղբից կրթահամալիրում մշակվող թափոնները առանձին են հավաքվում և մշակվում նույն կերպ, դիմակները, չմշակվող այլ աղբ թափվում է։