«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական գործունեությունը կարգավորվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով։

Մարտի 21-27-ը ուսումնական օրացույցով որոշված՝ նախագծային,ճամփորդական, ճամբարային նախագծերի շաբաթ է։ 2022 թ․ մարտի նախագծային ուղղություններն են՝

  • «Ուսումնական գարուն» նախագծեր․ սովորողների, դասավանդողների առկա և առցանց տարբեր նախագծեր՝ ընթերցողական, բնապահպանական, մարզական, հայրենաճանաչողական, էկոլոգիական
  • պատանեկան ուսումնական բաց ճամբարներ․ Արատեսի դպրական կենտրոնում, գյուղական այլ վայրերում
  • Մուտք ճամբարներ, վերապատրաստումներ
  • մարզական խաղերի բաց առաջնություն Արատեսի դպրական կենտրոնում
  • «Անթափոն կենցաղ» նախագծի շարունակականություն, զարգացում
  • Միջավայրի, պարտեզի, Սարալանջի խնամքի նախագծեր
  • Համույթների, ակումբների բաց պարապմունքներ, պարատներ
  • Լրացուցիչ կրթության պարապմունքներ
  • Բուն TV-ի հետ շարունակական նախագծի նկարահանումներ
  • Գագարին նախագծով հանդիպումներ
  • Այլ՝ սովորողների, դասավանդողների առաջարկած, ներկայացրած, դպրոցների աշխատակարգերում ընդգրկված նախագծեր։
  • Մանկավարժական նորարարության գարնանային բաց ճամբար՝
  • Հանրային աուդիտ կրթահամալիրի դպրոցներում
  • Հանրային աուդիտ․ բաց քննարկումներ ծնողական համայնքի հետ
  • Հեղինակային կրթական ծրագիր․ կամավոր ատեստավորում․ հանրայնացման նախագիծ
  • Առկա և առցանց միջավայրում խմբային, անհատական մանկավարժական քննարկումներ
  • Դպիրի հոդվածների, մշակումների շուրջ աշխատանք
  • Լաբորատորիայի ամսվա անելիքներով որոշված մշակումներ 
  • Կամավոր ատեստավորում․ քննարկումներ
  • Դասավանդողների մարզական պարապմունքներ, Ուսուցչական երգչախմբի, ակումբների պարապմունքներ
  • Հանդիպումներ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց, գործիչների տարբեր խմբերի հետ
  • Ճամփորդություններ
  • Այլ։
Advertisement