«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ապրիլին ուսումնական գործընթացը կազմակերպելու ուղեցույց․ հիմքերը՝ ապրիլի ուղեցույցում։

Ուղեցույցը կազմելու համար ելակետեր.

  • ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես հեղինակային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 17-րդ հավաքի հանրայնացման, քննարկման հարթակներ
  • Մայիսից մայիս․ ուսումնական նախագծերի ամփոփումներ, ցուցահանդեսներ, կլոր սեղաններ
  • պարապմունքները կազմակերպվում են նաև դրսում՝ կրթահամալիրի, քաղաքի պուրակներում, այգիներում․
  • պարապմունքները կազմակերպվում են նաև ուսումնական Ագարակում
  • կարևորվում են քաղաքային քայլքերը, հեծանվաերթերը
  • յուրաքանչյուրը ելնում է «չեմ վնասի» սկզբունքից
  • պարապմունքները կազմակերպվում են առցանց՝ հեռավար-ընտանեկան դպրոցներում
  • առկա պարապմունքները կազմակերպվում են յուրաքանչյուր պարապմունքից հետո օդափոխվող տարածքներում
  • սովորող-ծնող-կրթահամալիրի աշխատող եռամիության հիմք են փոխադարձ հարգանքը, վստահությունը, ինքնակազմակերպումը, ինքնակրթությունը։ Դպրոցի, քոլեջի ղեկավարը, բուժքույրը նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն են։

Ուսումնական տարածքները

  • Մայիսը կարևոր ամիս է մեր բացօթյա ուսումնական տարածքների, պուրակների, այգիների խնամքի, այգեգործական աշխատանքների սկզբի համար։
  • Մայիսից կրթահամալիրի դպրոց-պարտեզներում բացվում են գարնանային-ամառային լողափերը՝ բացօթյա լողավազաններ, լողին հարմարեցված միջավայր։
  • Ուսումնական Ագարակը, Արատեսի դպրական կենտրոնը, դպրոցների պուրակները, սարալանջը դառնում են երկրագործական կենտրոններ։
  • Ուսումնական Ագարակը, Արատեսի դպրական կենտրոնը, քաղաքային, բանգլադեշյան տարբեր պուրակներ դառնում են սեբաստացիների հեղինակային մայիսյան հավաքի ցուցադրությունների, համերգների, հանրայնացումների հարթակներ։
  • Շենքում գտնվող ուսումնական տարածքները անընդհատ օդափոխվում են: Առկա են լվացարաններ` հնարավորության դեպքում նաև տաք ջրով, օճառ, թղթե սրբիչներ: Սենյակներում, միջանցքներում առկա են ախտահանիչ հեղուկով սրվակներ` անհրաժեշտ քանակությամբ: Կան ծածկվող աղբամաններ: Աղբը, այդ թվում օգտագործված դիմակը, անձեռոցիկը պետք է գցել այդպիսի աղբամանի մեջ:

Կրթահամալիրային նախագծերից առանձնացվում են՝

Ուսումնական գործի կազմակերպական ձևերը

  • Կրթահամալիրում ուսումնական պրոցեսի կազմակերպման ձևերն են.
  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն հեռավար-ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում՝ համակցված ուսուցում
  • նախագծային փոքր խմբերի հավաքներ
  • կրթական փոխանակման նախագծեր
  • արտագնա նախագծեր
  • Գագարին նախագծով պարբերական հավաքներ, հանդիպումներ, նախագծային գործունեություն
  • հեռավար ուսուցում
  • Երկարացված օրվա ճամբար
  • Լրացուցիչ կրթության պարապմունքներ։

Առկա ուսումնառության դեպքում սովորողը ֆիզիկական միջավայրում, խմբով մասնակցում է իր անհատական ուսումնական պլանով որոշված բոլոր ուսումնական պարապմունքներին:

Ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում ուսումնառության դեպքում սովորողին` իր անհատական ուսումնական պլանին համապապասխան, տրամադրվում են ուսումնական նյութերը: Նա մասնակցում է նախօրոք որոշված առցանց պարապմունքների: Ուսումնառության արդյունքի համար պատասխանատվությունը սովորողինն է: Դասավանդողը մեթոդական օգնություն կամ խորհրդատվություն է տրամադրում:

Առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրման դեպքում սովորողը ընտրում իր անհատական ուսումնական պլանի այն դասընթացները, որոնց ցանկանում է մասնակցել ֆիզիկական միջավայրում և նրանք, որոնք ցանկանում է յուրացնել ինքնակրթության միջոցով:

Հեռավար ձևով ուսումնառությունը կազմակերպվում է կրթահամալիրում սահմանված կարգով: Սովորողը իր անհատական ուսումնական պլանին համապատասխան ստանում է ուսումնական նյութերը, ինքնուրույն ուսումնասիրում, քննարկում իրեն կցված դասավանդողի հետ: Անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել առցանց դասեր:

Համակցված ուսուցում։ Ուսուցման կազմակերպման ձևերի մոբիլ ու փոփոխվող տարբերակ՝ ուսուցման ձևերի համադրմամբ։ Կազմակերպվում է ըստ նախապես հրապարակված ժամանակացույցի, սովորողների, ընտանեկան դպրոցների շրջանակում իրականացրած հարցումների վերլուծության հիման վրա։

Սնունդը

Սովորողը ջուրը և սնունդը բերում է տանից՝ հիգիենիկ, փակվող տուփում: Սովորողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ խանութներից սնունդ, շշալցված զովացուցիչ խմիչք գնելուց: Երկարացված օրվա ճամբարում ընդգրկված սովորողների սնունդը կազմակերպվում է դպրոցների խոհանոցներում։