Ծրագրի փորձարկան համար նախատեսված է երկու փուլ՝

դասավանդողի գարնանային դպրոց

Դասավանդողի ամառային դպրոց։

Գարնանային դպրոցում կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիան քննարկման արդյունքում ձևակերպել, ընդունելի ձևաչափով ներկայացրել է Կամավոր ատեստավորման ընդհանուր մոտեցումները, ձևաչափը։

Լաբորատորիաների, դպրոցների հավաքներին բաց քննարկման են բերվել ընդհանուր տեղեկանքը, լաբորատորիաների ներկայացրած, մշակած ծրագրերը։ Համաձայնեցված տարբերակները ներկայացվել են կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիա։

Հունիսյան մանկավարժական ճամբար

Փորձնական փուլին մասնակցում են կրթահամալիրի մասնաժողովի անդամները, դպրոցների ղեկավարները (ովքեր նաև դասավանդող են)՝ որպես առաջատար ուսուցիչներ՝ այսպիսով լրացուցիչ վստահություն հաղորդելով դասավանդողներին։ Փորձնական փուլը համակարգում է կրթահամալիրի Մանկավարժության կենտրոնը։ Ներկայացված արդյունքները, դիտարկումներն ու առաջարկները քննարկվում են Մանկավարժության լաբորատորիայում, ըստ ահնրաժեշտության կատարվում լրացումներ։

Advertisement