Կրթական մեթոդաբանության հիմնավորում
Հեղինակային մանկավարժություն իրականացնող դասավանդողը իր գործի հեղինակն է։ Հեղինակային մանկավարժության զարգացման առանցքում ստեղծագործող, հետազոտող ուսուցիչն է, ով անընդհատ մշակում, լրամշակում, զարգացնում է իր աշխատանքային՝ կրթական, մտահորիզոնը, մասնագիտական հմտությունները։
Տե՛ս հեղինակային կրթական ծրագրով դասավանդող ուսուցչին ներկայացվող պահանջները։
Հետևաբար հեղինակային կրթական ծրագրի կամավոր ատեստավորման բովանդակային բաղադրիչները կազմվում են այնպիսի մոտեցմամբ, որ ուսուցիչը ստեղծի, առաջարկի, զարգացնի հեղինակային մանկավարժությունը։
- Աշխատանքի իրականացման ու դրա ներկայացման համար տրվում է որոշակի ժամանակահատված՝ տաս աշխատանքային օր։ Օրերի հաշվարկումը՝ հայտարարության հրապարակումից հետո։
- Պարտադիր ենք համարում, որ կամավոր ատեստավորում անցնող ուսուցիչն ունենա առնվազն երեք տարվա դասավանդման փորձ։
- Պարտադիր ենք համարում, որ ուսուցիչը կարողանա պաշտպանել իր աշխատանքը՝ այդպիսով հանրայնացնելով և ներկայացնելով իր գործունեությունը։
- Պարտադիր ենք համարում, որ մասնակից դասավանդողը կազմակերպի իր աշխատանքի բաց, թափանցիկ ու հրապարակային կազմակերպումը, շահագրգիռ տարբեր կողմերի ներառմամբ։
Հեղինակային կրթական ծրագրի կամավոր ատեստավորումն ըստ առարկայական բաղադրիչների՝
- Օտար լեզուներ
- Ռուսերեն
- Հասարակագիտություն
- Հայոց լեզու, գրականություն
- Բնագիտություն
- Երաժշտություն
- Դասվարներ
- Մաթեմատիկա
Բովանդակային բաղադրիչներ
- Ուսուցչի բլոգում համապատասխան բաժնի բացում՝ հեղինակային կրթական ծրագիր, կամավոր ատեստավորում
- Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի
- Ուսուցչի գործունեության ներկայացում՝ ըստ մշակված փաստաթղթի․ հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչը
- Մշակումներ մանկավարժության լաբորատորիայում
- Հոդված, թարգմանություն Դպիրում
- Իրականացրած երկարաժամկետ, կարճաժամկետ նախագծեր
- Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում․ ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով
- Ճամփորդության կամ ճամբարի ղեկավարում․ ամփոփ հաշվետվություն
- Տարեկան, ամսական հաշվետվություններ
- Ինքնակրթություն կամ մասնագիտական զարգացման սեմինարներ
- Այլ
Գնահատումը
- Գնահատումն իրականացվում է կրթահամալիրի մասնաժողովի կողմից, որի գործունեությունը բաց է ու հրապարակային, օրակարգը՝ նախապես հրապարակված։
- Արդյունքների ամփոփումը՝ բնութագրող գնահատում, տեղի է ունենում կրթահամալիրի մասնաժողովում՝ ուսուցիչները ներկայացնում, պաշտպանում են իրենց աշխատանքը։
- Գնահատումն իրականացվում է քվեարկությամբ, արդյունքները հաշվարկում, ներկայացնում է մասնաժողովի ղեկավարը։
- Ամփոփիչ արձանագրությունը հրապարակվում է լաբորատորիայի բլոգում, ընթացքը լուսաբանվում ուսուցիչների բլոգներում, կայքում։
- Մասնաժողովի ներկայացրած ամփոփիչ տեղեկանքը ներկայացվում է կրթահամալիրի Կառավարման խորհրդին։
Բողոքարկումը
- Բողոքարկող ուսուցիչը տաս աշխատանքային օրում՝ մինչև Կառավարման խորհրդի հերթական հավաքի օրակարգի հրապարակումը, գրավոր դիմում է կրթահամալիրի տնօրենին՝ կցելով բողոքարկման հիմնավորումը, ներկայացրած նյութերն, այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
- Կրթահամալիրի տնօրենը գրում է իր նկատառումները, ըստ ներկայացված նյութի ուսումնասիրության, փորձաքննության, մերժում կամ դիմում մասնաժողովի ղեկավարին, որպեսզի աշխատանքը լրամշակելու, նորից հանրային ներկայացնելու հնարավորություն տրվի։