«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցում։

Հեռավար ուսուցման ծրագրում կարող է ընդգրկվել․կրթահամալիրի դպրոցների 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա առկա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես՝ կարճաժամկետ, երկարաժամկետ անհնար է դառնում հետևյալ պատճառներով․

  • Առողջական․ ուսուցման կազմակերպման համար հիմք են համարվում բժշկական հաստատության տված եզրակացությունը, ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը
  • անձնական-հոգեբանական
  • Ընտանեկան հանգամանքներ
  • Արտակարգ, համաճարակային իրավիճակներ։

Դպրոցի, մանկավարժության լավորատորիայի ղեկավարներին հեռավար ուսուցման գրավոր առաջարկ կարող է ներկայացնել սովորողի ծնողը (օրինական ներկայացուցիչը), ուսուցիչը՝ համապատասխան հիմնավորումներով։

Երկկողմանի համաձայնության դեպքում սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով սովորողն անցնում է ժամանակավոր հեռավար ուսուցման։
Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանգրում արվում են անհրաժեշտ լրացումներ։

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր հեռավար ուսուցման ամբողջական (մեկ և ավելի ուսումնական տարի) ծրագրում ընդգրկվելու համար

Հեռավար ուսուցման ծրագրում սովորելու համար կրթահամալիր կարող է ընդունվել ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողը, ում հետ կնքվում է ուսումնառության պայմանագիր մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են ընդունելության կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է, mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ (անհնարինության դեպքում՝ թղթապանակ):

Անհրաժեշտ է, որ հեռավար ուսուցման՝

1-2-րդ դասարանի սովորողի ծնողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը։

3-12-րդ դասարանի սովորողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, ծանոթ լինի բլոգավարությանը։

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ

Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ և սովորողի ծնողին: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ

Սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպվում է.

  • Սովոողի (նրա օրինական ներկայացուցչի) առաջարկով,
  • դասավանդողի (խորհրդատուի) առաջարկով:

Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը գալիս են համաձայնության տեսահանդիպման օրվա, ժամի, տևողության մասին և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի աշխատանքային ժամից դուրս (ժամային տարբեր գոտիների պատճառով): Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:

Հատուկ կարիքով սովորողների համար, հատկապես նրանց, ովքեր ավելի երկար ժամանակով են բացակայում, ցանկալի են խմբային տեսադասերը՝ ամբողջական ներառումը ապահովելու համար

Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։

Կրտսեր դպրոցում հեռավար կրթության կազմակերպման մեջ կարևոր դեր է խաղում նաև ընտանեկան կրթությունը, որտեղ դասավանդողը դառնում է նաև կրթության համակարգող։

Իրավական հիմնավորում

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ

Հեռավար ուսուցման ծրագրում ընդգրկված ուսուցչի մասին։