1 Մշակումներ

  • Ուսումնական պլան

Մասնակցություն ուսումնական պլանների, դրանցում ընդգրկված կարգերի լրամշակմանը (կոնկրետ առաջարկ)՝ առաջարկություններ՝ ընդունված և չընդունված, քննարկումներին մասնակցություն

  • Դասընթացի ծրագիր

Դասընթացի հեղինակային ծրագիր՝ փոփոխությունները ըստ տարիների

  • Սովորողի ընտրությամբ գործունեության ծրագիր

Սովորողի ընտրությամբ գործունեության հեղինակային ծրագիր, նախագծեր՝ ըստ տարիների փոփոխություններ

  • Կարգեր, այլ փաստաթղթեր

Կրթահամալիրային կարգերի քննարկումներին, հանրային քննարկումներին մասնակցություն՝ առաջարկություններ, դիտարկումներ

Կարգեր, այլ փաստաթղթեր

Ուսումնասիրություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի, կրթական հայեցակարգի, հեղինակային մանկավարժության զարգացմանն ուղղված մշակումներ։ Ուսումնական կրթահամալիրային նախագծերի, ստուգատեսների, բովանդակային այլ փաստաթղթերի մշակումներ։

2Կազմակերպում

  • Ճամփորդություն

Մասնակցություն ճամփորդությանը՝ որպես կազմակերպիչ, օգնական, ճամփորդության նախագիծը, հաշվետվությունը, ճամփորդությունը սովորողների բլոգներում, համագործակցությունը նախագծում

  • Ճամբար

Սովորողների համար կազմակերպվող, դասավանդողների համար կազմակերպվող, Մուտքի ճամբարներ՝ կրթահամալիր ընդունվել ցանկացող մասնագետների համար կազմակերպվող։

Մասնակցություն ճամբարին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնագետ, վերապատրաստող։ Ճամբարի նախագիծը, հաշվետվությունը, ճամբարը սովորողների բլոգներում, համագործակցությունը ճամբարային նախագծում

  • Ցուցահանդես

Մասնակցություն ցուցահանդեսին՝ որպես համադրող, մասնակից, սովորողի ղեկավար, ցուցահանդեսի նախագիծը, հաշվետվությունը, ցուցահանդեսը սովորողների բլոգներում

  • Ստուգատես

Մասնկացություն ստուգատեսին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնակից, սովորողի, սովորողների խմբի ղեկավար, ստուգատեսի նախագիծը, հաշվետվությունը ստուգատեսը սվորողների բլոգներում

  • Հանդիպում

Մասնակցություն հանդիպումներին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնակից, սվորողի, սովորողների խմբի ղեկավար, մեկնաբանող, հանդիպման նախագիծը, հաշվետվությունը, հանդիպման նախագիծը սովորողների բլոգներում

  • Ֆլեշմոբ

Մասնակցություն ֆլեշմոբին՝ որպես համակարգող, առաջադրանք կազմող, սովորողների աշխատանքներ ստուգող, առաջադրանքների փորձագետ, ֆլեշմոբը բկոգում, սովորողների բլոգներում

  • Համերգ

Մասնակցություն համերգին՝ որպես համակարգող, մասնակից, սովորողի, սովորողների խմբի ղեկավար, ունկնդիր, համերգը բլոգում, համերգը սովորողների բլոգներում

  • Մրցաշար

Մասնակցություն մրցաշարին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնակից, մրցավար, սովորողի, սովորողների խմբի մարզիչ, մրցաշարը բլոգում, սովորողների բլոգներում

3 Իրականացված նախագծեր

  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված

Մասնակցություն նախագծին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնագետ, փորձագետ, սովորողի, սովորողների խմբի ղեկավար, նախագիծը բլոգում

  • Հեղինակային

Նախագծի հեղինակ-կազմակերպիչ, օգնական, սովորողի, սովորողների խմբի ղեկավար, նախագծի մասնակից, նախագիծը, նախագծի ամփոփումը բլոգում

  • Համագործակցային, այդ թվում՝ կրթահամալիրից դուրս

Մասնակցություն համագործակցային նախագծին՝ որպես կազմակերպիչ, օգնական, մասնակից, նախագիծը, նախագծի ամփոփումը բլոգում, համագործակցության շարունակականությունը

4 Մանկավարժականմեթոդական աշխատանք

  • Հոդված

Հրապարակված մանկավարժական հոդված «Դպիրում» կամ այլ պարբերականում՝ հեղինակային կրթական ծրագրի վերաբերյալ, մասնակցություն հեռուստա-ռադիո հաղորդումների

  • Թարգմանություն

Հրապարակված թարգմանական աշխատանք՝ հեղինակային կրթական ծրագրի շրջանակներում

  • Ուսումնական նյութ՝ մեդիագրադարանում ընդգրկված

Ուսումնական մեդիանյութեր, դրանց փաթեթներ մեդիագրադարանում, ամսագրի, ուսումնական ռադիոյի  ղեկավարում

  • Սովորողի հետազոտական աշխատանք

Սովորողի հետազոտական աշխատանքի ղեկավարում

5 Վերապատրաստումներ

  • Որպես վերապատրաստող

Որպես վերապատրաստող մասնակցություն կրթահամալիրային և կրթահամալիրից դուրս վերապատրաստումների, այդ թվում՝ մանկավարժական «Մուտքի» ճամբար, վերապատրաստումները բլոգում

  • Որպես վերապատրաստվող

Որպես վերապատրաստվող մասնակցություն կրթահամալիրային և կրթահամալիրից դուրս վերապատրաստումների, վերապատրաստումները բլոգում, վկայագիր

  • Մանկավարժական հավաքներ

Մասնակցություն մանկավարժական հավաքների՝ որպես կազմակերպիչ, օգնական, ելույթ ունեցող,  մասնակից՝ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս;

  • Ինքնակրթություն

Ինքնակրթությանն ուղղված աշխատանքներ, մասնակցություն սեմինարների, քննարկումների, վարպետության դասերի, այլ։

Advertisement