Դասավանդողի դրույքաչափի բարձրացման կարգը․
Կամավոր ատեստավորման բովանդակությունը․
Կամավոր ատեստավորման հանրայնացման նախագծի պարտադիր մասնակիցներն են մասնաժողովի անդամները, դպրոցների ղեկավարները։
Կամավոր ատեստավորմանը ներկայացվող պահանջներ՝
Հայտատուն՝
- Հայտատուն պատրատվում է հանրայնացմանը՝ որպես ուսումնական նախագծի
- Որոշում հանրայնացման օրը, ժամը՝ համապատասխանեցնելով կրթահամալիրի օրացուցային գործունեությանը
- Կազմում է հանրայնացման հրավերը․ հրավերն ուղարկում, սեբաստացիների բաց ցանցին, գործընկերներին, սովորողների խմբին, հանրային տարբեր գործիչների, գործընկեր դպրոցներին, այլոց։
- Հրավերը հրապարակվում է կրթահամալիրի կայքում
- Ներկայացնում է փաթեթը և դրա ցուցադրությունը՝ սահիկաշարը
- Կազմակերպում նախագծի լուսաբանումը․ լուսաբանում է և՛ հայտատուն, և՛ իր որոշած մասնակիցները
- Պայմանավորվում Սեբաստացի TV-ի հետ, որ կազմակերպի լուսաբանումը
- Հանրայնացումից առնվազն երկու աշխատանքային օր հետո լուսաբանումները, եթերները հրապարակվում են կրթահամալիրի կայքում։
- Հանրային ներկայացմանը հատկացվում է 15-20 րոպե, 10 րոպե տրվում է հարցերին։
Մասնակից մասնաժողովի անդամները, դպրոցների ղեկավարները, հյուրերը՝
- Նախապես ծանոթանում են նշված փաթեթին
- Ներկայացման ժամանակ նշումներ կատարում
- Ճշգրտող հարցադրումներ կատարում
- Կարծիք արտահայտում։