Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում 12-րդ դասարաններում իրականացվում է մեկամյա ծրագիր։

Ծրագիրն ուղղված է սովորողների անհատական ուսուցման, ինքնակրթության և լրացուցիչ կրթության ծրագրի զարգացմանը։

12-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել հեռավար,առկա կամ համակցված ուսուցման ծրագիր, որի հիման վրա էլ ձևավորվում է անհատականացումը։

Հեռվար ուսուցման ծրագրի ուսումնառության վճարը որոշված է կրթահամալիրային միասնական ցուցանիշներով, պայմանագրով։ Սովորողի համար կազմվում է անհատական պլան, որտեղ ներառված են նաև սովորողի լրացուցիչ կրթության դասընթացները։

Առկա ուսուցման ծրագիրն ընտրած սովորողները աշխատում են կազմած անհատական պլանով և դասացուցակով։

Հեռավար ուսուցման  ծրագիրն ընտրած սովորողները աշխատում են Կրթահամալիրում գործող հեռավար ուսուցման կարգին համաձայն։

Համակցված ուսուցման ծրագիրն ընտրած սովորողի անհատական պլանում ֆիքսվում են առկա և հեռավար պարապմունքները, որի հիման վրա էլ կատարվում է հաշվառումը։

12-րդ դասարանի սովորողի համար ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչներն են՝

  • հետազոտական աշխատանքը՝ պաշտպանությունը հունվար-փետրվար ամիսներին
  • մեկ շուրջտարյա նախագիծ՝ հրապարակումը յուրաքանչյուր ամիս
  • «Ցտեսություն» նախագծի մասնակցությունը /հեռավար ծրագրի սովորողը կախված գտնվելու վայրի աշխարհագրական կոորդինատներից կարող է մասնակցել նախագծի որոշակի բաղադրիչների/
  • ուսումնական երկրորդ շրջանին աշխատում է անհատական՝ սովորող-սովորեցնող նախագծով։

12-րդ դասարանի սովորողի ուսումնական պլանի ընտրովի բաղադրիչում կարող են ներառվել՝

  • ընտրությամբ դասընթացները՝ 4-8 ժամ
  • լրացուցիչ կրթությունը, որը կարող է ուղղված  հայաստանյան, արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական նախապատրաստությանը, կամ ներառում է այլ ուսուցում
  • սովորողի աշխատանքը
  • կամավորական աշխատանքը
  • ինքնակրթությունը
  • անհատական կամ խմբային նախագծերը
  • այլ՝ սովորողի նախաձեռնությամբ

Այլ դրույթներ

12-րդ դասարանում, բացառությամբ սովորողի կողմից ընտրված առարկաների, մարզական ակումբի, ուսումնական պլանով որոշված մյուս առարկաների և դասընթացների ուսումնասիրությունն ավարտվում է առաջին շրջանի վերջում՝ շրջանի (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ՝ ԿԳՄՍ սահմանած կարգով:

Գնահատումը կատարվում է կրեդիտային համակարգով՝ սահմանված կարգով։12-րդ դասարանի շրջանավարտի տարեկան գնահատանիշները նշանակվում են ուսումնական գործունեության արդյունքում հավաքած կրեդիտներով։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, սովորողի ուսումնական այլ գործունեությունների արդյունքների, այդ թվում՝ նախագծային, ստուգատեսների, ցուցահանդեսի, համերգի, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի։ Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ներկայացումը կազմակերպվում է «Ցտեսություն» շուրջտարյա նախագծով։

Շրջանավարտն ավարտական վկայական է ստանում պետական ավարտական կամ միասնական քննությունների արդյունքներով՝ ՀՀ ԿԳՄՍ սահմանած կարգով։

Ծրագիրի իրավական հիմքեր

  • Հանրակրթության մասին ՀՀ օրենքը
  • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրություն, Ներքին կարգապահական կանոններ
  • ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով Հեռավար ուսուցման կարգ
  • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող հեռավար ուսուցման կարգ
Advertisement