Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեր մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան կազմակերպում և համակարգում է կրթահամալիրում իրականացվող ուսումնամեթոդական, հետազոտական աշխատանքները: Լաբորատորիան ղեկավարում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը ուսումնահետազոտական գծով:

Լաբորատորիան համակարգում է կրթահամալիրի մասնախմբերի աշխատանքը: Կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն ստեղծող, իրականացնող, տարածող մանկավարժական աշխատողը, որ ընդգրկված է կրթահամալիրի որևէ մասնախմբում, լաբորատորիայի աշխատակից է: Լաբորատորիայի աշխատանքներում ներգրավվում են նաև երեխայի ետծննդյան արձակուրդում գտնվողները, այլ պատճառով ժամանակավորապես ֆիզիկական միջավայրից բացակայող աշխատողները, կրթական համայնքի այլ մասնագետները՝ որպես ընտանեկան դպրոցների ուսուցիչներ:

2020թ. հուլիս – օգոստոս ամիսների համար լաբորատորիան կազմակերպում է.

  • մարտ-հունիս ամիսներին ընտանեկան դպրոցների գործունեության ամփոփումը.
  • հեռավար ուսուցման համար ստեղծված ուսումնական նյութերի լրամշակումը.
  • 2020-2021 ուսուտարվա դասընթացների ստեղծված, լրամշակված ծրագրերի փորձաքննությունը.
  • հանրակրթության պետական չափորիշիչների, առարկայական չափորոշիչների, ծրագրերի քննարկումը:
Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: