Նոյեմբերի 22-28

Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Նոյեմբերի 22-ին սեբաստացի ընտանիքներում մեկնարկում է «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծը: Սովորողների անհատական բլոգներում, ենթակայքերում, սոցիալական ցանցերում ներկայացվում են ցուցադրություն-վաճառքին ներկայացվող անհատական-ընտանեկան աշխատանքները:

Ստուգատեսի նախապատրաստումը.

  • Հայտարարության, օրակարգի հրապարակում
  • Հրավերի ստեղծում, տարածում
  • «Ցուցասրահ»-ում ցուցադրություն-վաճառքի համար ընտրված աշխատանքների հրապարակում
  • դպրոցների շրջայցերի, կլոր սեղանների ծրագրերի հրապարակում

Ֆիզիկական միջավայրում

Ամենօրյա շրջայցեր. ժամը 11:00-12:00

  • Հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ
  • Երկրագործության, տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես
  • «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծ. ցուցադրություն-վաճառք, համերգներ

Կլոր սեղաններ. ժամը 12:00-13:00

Նոյեմբերի 23, Մայր դպրոց

  • Համակցված ուսուցումը Ավագ դպրոցում. Մարթա Ասատրյան և ընկերներ
  • Տեխնոլոգիական ուսուցումը միջին դպրոցում, համակցված ուսուցում. Լուսինե Բուշ և ընկերներ

Նոյեմբերի 24, Հյուսիսային դպրոց

Նոյեմբերյան նախագծերի ընտրանի՝ ապրումի նախագծեր, համակցված ուսուցում Քնարիկ Ներսիսյան և ընկերներ

Նոյեմբերի 25. Հարավային դպրոց

Արցախ-Հայաստան նոր համակեցություն, համակցված ուսուցում. Շամիրամ Պողոսյան և ընկերներ

Նոյեմբերի 26. Արևելյան դպրոց, Քոլեջ

  • Ընդհանուր ներառականությունը՝ որպես հեղինակային կրթական ծրագիր, համակցված ուսուղում, Նառա Նիկողոսյան և ընկերներ
  • Արտադևական ուսուցման նախագծերը կրթահամալիրում. Տաթև Բլեյան և ընկերներ

Նոյեմբերի 27. Արևմտյան դպրոց

Ծիսական ուսումնական նախագծեր, համակցված ուսուցում. Գոհար Բալջյան և ընկերներ

Նոյեմբերի 28. Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ծես դպրոցներում

Նոյեմբերի 23-28-ը օնլայն հարթակում

«Ցուցասրահ»-ում, ենթակայքերում, սոցցանցերում արտադրական ուսուցման աշխատանքների օնլայն ցուցադրություն-վաճառք