Շաբաթվա համերգների, ցուցահանդես-վաճառքների հարթակներ. նոյեմբերի 23:
Սեբաստացի կրթական բաց համայնքում, կրթահամալիրում նոյեմբերի 22-ին սկսվում է «Հոգատարություն» ուսումնական բաց, շուրջտարյա նախագիծը։ Նախագծի օրացույցով համերգ-հանգանակության, ցուցադրություն-հանգանակության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։ Առաջին շաբաթվա ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հանգանակության արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են մասնակիցների, նախագծի ղեկավարների, դասարանների, խմբերի ուսումնական բլոգներում, դպրոցների, քոլեջի ենթակայքերում։ Հանգանակության ընթացքին կարող եք հետևել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի բլոգում։
Ստուգատեսի՝ «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Առաջարկում ենք միանալ. գործուն և ուղղակի աջակցել՝ գնելով մեր սովորողների, դասավանդողների արտադրանքից, ստեղծագործություններից:
Առցանց ցուցադրությունների հարթակներ՝ կրթահամալիրի պաշտոնական կայք՝ mskh.am, Ցուցասրահ բլոգ, կրթահամալիրի դպրոցների էջեր:
Համերգային ծրագրով ելույթներ կունենան ճանաչված երաժիշտներ: Շաբաթվա ծրագիրը՝
Նոյեմբերի 23, ՀԱԹ, Բաբաջանյան 25
ժամը՝ 14․00
Ցուցահանդես-վաճառք
Երաժշտական հարթակում՝
- Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյան
- Անվանի փողահար՝ Ավագ Մարգարյան
- «Ակներ» համույթ․ ղեկավար՝ Աննա Երցյան
Համտես՝ կրթահամալիրյան բարիքներով
Հասցեն՝ ՀԱԹ, Բաբաջանյան 25
Էլ․ փոստ՝ middle.mskh.am
Հեռ․՝ (+37495)24 50 25