«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին բաժանվում է չորս ուսումնական շրջանի։ Երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանները տարբերվում են իրենց կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով՝ ճամբարային-հետազոտական, համագործակցային շրջանններ են։

Բովանդակային ուղղություններ՝

  • Ճամբարային նախագծեր, համագործակցային նախագծեր
  • Գագարին նախագիծը՝ ճամբարային մեծ նախագիծ
  • Դասավանդողների ուսումնական ծրագրերի, նախագծերի քննարկում սովորողների հետ, լրամշակումներ
  • Դպրոցի՝ հաջորդ տարվա ուսումնական օրացույցի քննարկում սովորողների հետ
  • Շրջակա միջավայրի խնամքի նախագծեր
  • Ճամփորդական նախագծեր, հայրենագիտական քայլքեր, հեծանվաերթեր
  • Բազմօրյա ճամբարներ
  • Մարզական նախագծեր, մրցաշարեր
  • Երաժշտական նախագծեր, համերգներ
  • Ելքի տոնախմբություններ, համերգներ, պարատներ
  • Ռազմամարզական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
  • Նախապատրաստական նախագծեր, քննարկումներ՝
  • Քանդակագործության միջազգային փառատոն
  • Բանգլադեշյան հունիսյան պլեներ
  • «Մուտք կրթահամալիր» ճամբարներ

Կազմակերպման մասին՝

  • Ճամբարային նախագծերի քննարկման փուլը բերել օրացույց․ կարևորել այն
  • Դասավանդողներն աշխատեն ներկայացվող նախագծերի բովանդակության վրա, կարողանան դրանք քննարկել գործընկերների հետ, լրամշակել
  • Հրապարակվի ամենօրյա դասացուցակ, աշխատակարգ, որը կարտացոլի, թե յուրաքանչյուր երեխա, որ ժամին ինչ նախագծի է մասնակցում
  • Սովորողների՝ նախագիծ, ճամփորդություն ընտրելու համակարգը դարձնել առավել ճկուն, թափացիկ
  • Սովորողի՝ նախագծային խմբում ներառվելը նույնպես լինի կոնկրետ ծրագրով, թափանցիկ
  • Ճամբարային նախագծերում կադրերի բանկի մասնագետների ներառումը, մասնակից մասնագետների նախագծերի հրապարակումը՝ որպես նախագծի ղեկավարի օգնականների
  • Կրթահամալիրի ուսումնական տարածքների, դրանցից ճամբարի ժամանակ օգտվելու ուղեցույցների հրապարակում
  • Ժամանակացույց-նախագծերի հրապարակում
  • Ժամանակացույց-նախագծերը հրապարակվեն ըստ դպրոցների, այնուհետև բերվեն միասնական տեսքի՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր սեբաստացու, հյուրի ընտրություն կատարել, ուսումնասիրել
  • Նախապես կազմվի, հրապարակվի դպրոցների ճամփորդական, հանդիպումների, վարպետաց դասերի օրացույցը, ինչը հնարավորություն կտա նախապես քննարկել սովորողների խմբի հետ, գրանցել մասնակցությունը, պատրաստվել
  • Նախապես հրապարակել քայլքերի, հեծանվաերթերի ժամանակացույցը