Ծրագրի ընդհանուր նկարագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է՝ նախագիծ, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
Նախագիծը կարող է իրականացվել նաև այլ եկեղեցիներում՝ ըստ նախապես հրապարակված, հաստատված ծրագրի։
Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ
- «Ուսումնական ժամերգությունները» կազմակերպվում են ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրորք հրապարակված ժամանակացույցով, ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Սուրբ Երրորդություն եկեղեցում:
- «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, նախագծային խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
- «Ուսումնական ժամերգության» կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված նախագծային խմբերը:
- «Ուսումնական ժամերգության» բովանդակության պատասխանատուն է նախագծում ընդգրկված երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը։
- Մանկավարժական աշխատողը «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
- Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
- «Ուսումնական ժամերգության» ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի դասավանդողը, ովքեր ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
- «Ուսումնական ժամերգության» տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
- Ուսումնական ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:
Ուսումնական ծրագրերում կարող են ներառվել՝
- հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
- հոգևոր ծրագրային, նախագծային (անհատական, խմբային) աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների ընթերցումներ,
- եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
- կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
- հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
- հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ: