Երևան- Գյումրի հեռավորությունը՝  127 կմ է, տևողությունը 1ժ  51րոպե կամ 111 րոպե՝ երբ մեքենայի միջին արագությունը 70 կմ/ ժ է:

Նախագծի ճանապարհագիծ (տարբերակներ), ժամանակի արդյունավետ բաշխում (տարբերակներ՝ մեկօրյա, եռօրյա)

Մեկնում (կապույտ գիծ) — Երևան -Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, քարավանատուն — Թալին — Մաստարա — Գյումրի

Վերադարձ (մոխրագույն գիծ)

  1. Գյումրի — Երերույք — Երևան
  2. Գյումրի — Հառիճավանք — Ապարան — Երևան

1.Մեկօրյա ճանապարհորդություն

Նպատակահարմար է իրականացնել էլ. գնացքով կամ ճեպընթաց գնացքով։

Սովորական գնացք — ճանապարհածախսը՝ 1000 դրամ — Գյումրի — Երևան, Երևան — Գյումրի երկաթուղային ծառայությունը միջքաղաքային ուղևորափոխադրումների ամենից էժան տարբերակն է: Երևան – Գյումրի գնացքը շարժվում է ամեն օր 8:00-ին ու 18:00-ին, Գյումրի է հասնում մոտ 3,5 ժամից: Երկաթուղային կայարանը գտնվում է Կայարանամերձ հրապարակում՝ Տիգրան Մեծ և Գորկի փողոցների արևելյան վերջնահատվածում: 

Ճեպընթաց գնացք — ճանապարհածախսը՝ 2500 դրամ — Մեկնում 8:15 Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան, ժամանում 19:40 Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան։

10։40 ժամանում Գյումրի երկրաթգծի կայարան — քայլքով դեպի Հին Գյումրի /Գորկու այգի, Հայֆիլմի հետքերով զբոսանք գյումրվա բակերով, նախագծով ընտրված թանգարաններ, Յոթ Վերք եկեղեցի, Սբ. Ամենափրկիչ/

Թանգարաններիր ցանկ

Ձիթողցոնց թանգարան — կրտսեր, միջին դպրոց

Ստիլ պատկերասրահ — ավագ դպրոցի սաների համար

Ասլամազյան քույրերի — տարատարիք

Մհեր Մկրտչյանի թանգարան — տարատարիք

Ավ․ Իսահակյանի թանգարան — տարատարիք

Շիրակի երկրագիտական թանգարաններ — տարատարիք

Հովհաննես Շիրազի թանգարան — միջին, ավագ դպրոց

Վալեր Նազարեթյան Մինի Թանգարան Exclusive Art— տարատարիք

Խցաններից արվեստի գործեր պատրաստող Շիրակի Բազե՝ Արսեն Վարդանյանին հյուր

Գյումրի Գեղագիտության ազգային կենտրոն

Պարկուճներից զարդերի պատրաստման արվեստանոց — HayAr Jewellery— տարատարիք

2.Եռօրյա /երկու գիշեր/

Նպատակահարմար է գնալուց օգտվել կապույտ գիծ ճանապարհից։ Վերադարձը մոխրագույւն գույնով գծված որևէ ճանապարհով։

Նախագծի նախապատրաստմանը ներկայացվող պահանջներ, ուղեցույց

4-6-րդ դասարան— Ճանաչել, ուսումնասիրել և համեմատել Նոր և Հին մշակութային Գյումրին: Ճանաչել հայտնի գյումրեցիներին։ Զբոսանք Գյումրիով Հայֆիլմի հետքերով։

Մեկօրյա ճամփորդության ուղեցույց. խրախուսվում է գնալ գնացքով

Թանգարաններ և այլն՝

Ձիթողցոնց թանգարան
Շիրակի երկրագիտական թանգարաններ
Խցաններից արվեստի գործեր պատրաստող Շիրակի Բազե՝ Արսեն Վարդանյանին հյուր
Գյումրի Գեղագիտության ազգային կենտրոն
Ավ․ Իսահակյանի թանգարան

Մհեր Մկրտչյանի թանգարան

Ոտքով քայլքի վայրեր՝

Վարդանանց հրապարակ
Գորկու այգի
Յոթ վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ
Ռիժկովի փողոց, Աբովյան փողով, Ռուստավելու փողոց, Վարպետաց փողոց
Հին Հայֆիլմի հետքերով զբոսանք գյումրվա բակերով։

Եռօրյա ճամփորդության ուղեցույց՝

Ճամփորդության երթուղի՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի- Քասախ-Պռոշյան-Արուճ-Թալին- Մաստարա-Մարալիկ-Գյումրի-Մարմաշեն-Ղարիբջանյան-Բայանդուր-Ջրափի-Անի Պեմզա-Արմավիր-Երևան

Այցելվող վայրեր՝

  1. Արուճ, Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարվանատուն
  2. Մարմաշեն, Մարմաշենի վանական համալիր, Ախուրյանի ջրամբարի մի մասի դիտարկում վանքային համալիրի տարածքից
  3. Գյումրի քաղաք
  4. Ձիթողցոնց թանգարան
  5. Վարպետաց փողոց, Ռուսթավելու, Ռիժկովի, Աբովյան փողոցներ
  6. Վարդանանց հրապարակ
  7. Գորկու այգի
  8. Խցաններից գորգի պատրաստման արհեստանոց
  9. Գյումրու Սուրբ Աստվածածին/Յոթ վերք եկեղեցի/, Սուրբ Ամենափրկիչ 
  10. Պայտաձև ամրոց
  11. Ղարիբջանյան գյուղ, Սուրբ Հոգի եկեղեցի
  12. Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ
  13. Ջրափի գյուղի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն
  14. Երերույքի տաճար

Գիշերակացի համար առաջարկվող հարմար կացարաններ

  1. Friends’ Guest House Gyumri
  2. KASA Gyumri Training Centre and Guesthouse
  3. Olympic Hotel
  4. Central Guesthouse Gyumri
  5. LOFT Gyumri
  6. Կապսի ռեզորթ

7-9 -րդ դասարան— Քաղաքների և գյուղերի բնակելիության խտությունը, տնտեսությունը, կրթական կամուրջների հաստատում/ուղեցույց,սովորեցնող սովորող, ծրագրի տարածում-տարատարիք/, մշակութային Գյումրի՝ ճարտարապետություն հին ու նոր քաղաքի, գյումրեցի արվեստագետներ, մշակութային գործիչներ/տարատարիք/։

Առաջարկվող թանգարաններ

Ձիթողցոնց թանգարան

Խցաններից արվեստի գործեր պատրաստող Շիրակի Բազե՝ Արսեն Վարդանյանին հյուր

Ասլամազյան քույրերի

Գյումրի Գեղագիտության ազգային կենտրոն

Վալեր Նազարեթյան Մինի Թանգարան Exclusive Art

Շիրակի երկրագիտական թանգարաններ

10-12 — դասարան — Արփի լճի էկոհամակարգերը, կլիմայական ներգործությունն ու դրանից բխող տնտեսության վարումը Շիրակի և Արագածոտնի մարզերում, կրթամշակութային կապերի հաստատում, ՀՀ ջրամբարներն ու դրանց էկոհամակարգերը

Նախագծային քայլքի, տեսարժան վայրերի, ընթերցումների, երգերի ուղեցույց

  1. Ձիթողցոնց թանգարան
  2. Վարպետաց փողոց, Ռուսթավելու, Ռիժկովի, Աբովյան փողոցներ
  3. Վարդանանց հրապարակ
  4. Գորկու այգի
  5. Խցաններից գորգի պատրաստման արհեստանոց
  6. Գյումրու Սուրբ Աստվածածին/Յոթ վերք եկեղեցի/, Սուրբ Ամենափրկիչ 
  7. Պայտաձև ամրոց
  8. Մհեր Մկրտչյանի թանգարան
  9. Ստիլ պատկերասրահ —

Երգերի ուղեցույց՝ Հասմիկ Մաթևոսյանի

Շիրակի տարածաշրջանի երգեր, պարերգեր, ծեսերի փաթեթը՝ Մարինե Մկրտչյանի

Անձրևաբեր ծես
Հարսանեկան ծեսը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում
Վարդավառը Շիրակի մարզի Հառիճ գյուղում
Ավանդական խաղ Գյումրիում. Հոլ (Ֆռռիկ)
 Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի ազգային երգեր
Հայ ազգային երգ՝ «Աման Մարո», Շիրակի մարզ, գյուղ Հառիճ
Հայ ազգային երգ` «Լուսնըկի լուսը»
Հայ ազգային պարերգ՝ «Էրթանք սարերը սեյրան»

Մայրենիի ընթերցողական նյութեր և նախագծեր

Ընթերցողական նախագիծ՝  «Կարդում ենք Ավ․ Իսահակյան»- Թամար Ղահրամանյան
Ընթերցողական նախագիծ — «Հազարան հավքը» հեքիաթի հատվածների ընթերցումներ

Հայրենագիտական կանգառներ՝

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, քարավանատուն

Մարմաշենի եկեղեցի

Արփի լճի ջրամբար

Թալինի Կաթողիկե, սբ. Հովհաննես եկեղեցի

Մաստարա՝ Սբ. Հովհաննես

Երերույքի տաճար

Հառիճավանք

Ազատան գյուղ

Սառնաղբյուր գյուղ (Հոգեվանք, ամրոց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ)

Ղարիբջանյան գյուղ, Սուրբ Հոգի եկեղեցի

Ջրափի գյուղի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն

Արխուրյանի ջրամբար

Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ

Գյուղ Ջաջուռ, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Յուրաքանչյուր ճամփորդական նախագիծ պետք է ունենա նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է
Սնունդ-
Հյուրատուն-
Երթուղի-
Ընդհանուր՝

Ինչ հմտություններ են ձեռք բերում սովորողները նախագծի ընթացքում

Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական -մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն, կրթական կամուրջների հաստատում: 

Որոնելու, գտնելու, հինն ու նորը համեմատելու, արձանագրելու, բանահավաքչական:

Արվեստների ու արհեստների քաղաքում արհեստավոր վարպետներին հանդիպելու և նրանց աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն:
Գյումրու բազմաշերտ մշակույթին ծանոթանալու՝ բարբառը ուսումնասիրելու, բարբառարկիրների հետ շփվելու հնարավորություն:
Հայաստանի հայրաքաղաքը որպես զբոսաշրջային նոր ակտիվ ուղղություն բացահայտելու, դիտարկելու՝ առավելություններն ու թիրախային կետերը դիտարկելու հնարավորություն:
Էկոլոգիական խնդիրներն ու էկոհամակարգերը՝ Արփի լճում:
ՀՀ ջրամբարները՝ Ախուրյանի ջրամբարը որպես կարևոր ռազմավարական օբյեկտ Հայաստանի և Թուրքայի միջև, Սառնաղբյուրի ջրամբար։
Միասին կենցաղավարելու, թիմով գործելու, առաջնայինը երկրորդականից տարանջատելու կարողություններ:
Մասնագիտական զարգացմանն ուղված հմտություններից՝ զբոսաշրջային երթուղիներ գծել, բացահայտել ՀՀ հյուսիս- արևմուտքն իր առավելություններով:

ՀՀ մշակութային գործիչների կյանքը, ովքեր ծնվել Շիրակում, առավել մանրամասն ուսումնասիրելու և ճանաչելու հնարավորություն, տուն-թանգարաններ այցելելու, սիրելի հեղինակների կենցաղին ու գործերին ծանոթանալու լավ առիթ:

Ինչ են տեսնում, արձանագրում

Ծանոթանում են ՀՀ մարզերին, քաղաքներին գյուղերին, մշակութային օջախներին, բացահայտում են հայրնի հայտնի ու անհայտ անկյունները:
Հնի ու նորի համեմատում, արձանագրում, ճանաչում։
Հանդիպում մեր օրերում ապրող և արարող գյումրեցի արհեստավորների և արվեստագետների հետ:
Կրթական կամուրջներ Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների հասակակից երեխաների հետ:
Կյանքը մայրաքաղաքից 100կմ այնկողմ:
Կլիմայական կտրուկ տարբերությունները ՀՀ մարզերում:

Նախագծի ամփոփման ուղեցույց

Արշավային պատում, տեսանյութ, TV-ռադիո
Բանահավաքչական նյութ, առած-ասացվածքներ-խոսվածքներ, բարբառային մաղթանքների-պատմությունների փաթեթ

Նախագծի աշխատանքային խումբ՝

Սոնա Փափազյան

Իվետա Ջանազյան