Ճամփորդական ուղեցույց

Ջրվեժ անտառպարկը հատուկ պահպանվող տարած է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Երևան-Գառնի մայրուղու աջակողմյան հատվածում՝ 1400մ բարձրության վրա։ Սահմանակցում է Ողջաբերդ, Ջրվեժ համայնքներին և Երևան քաղաքին։

Երևան-Ջրվեժ հեռավորությունը 12 կմ է։ Այս երթուղին հարմար է մեկօրյա ճամփորդությունների համար։

Ուսումնասիրությունների շրջանակը․նախապատրաստական փուլ

  • Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր
  • Գիտական նշանակություն ունեցող պարկաշինության եզակի նմուշ է, որտեղ  տնկվել է 100-ից ավելի ներմուծված ծառաթփային տեսակներ
  • Անտառներից և արտերկրից անտառպարկ են ներմուծվել եղևնու տարբեր տեսակներ
  • Ջրվեժ համայնքը՝ տներ, Ջրվեժ գետ, որն աղտոտվում է կոյուղաջրերով
  • Աշխարհագրական դիրքը՝ հարակից գյուղեր, բարձրություն,այլ

Գործունեության ուղղությունները Ջրվեժ անտառպարկի տարածքում

  • Քայլարշավ անտառպարկի տարածքում դեպի լճակ
  • Ճանաչողական զբոսանքի ընթացքում նախագծային խումբը կարող է տարբերակել եղևնիների տեսակները
  • «Կարմիր գրքում» գրանցված տեսակների ուսումնասիրում, տեղում դիտարկում
  • Գործնական պարապմունքներ ՊՈԱԿ-ի մասնագետների հետ
  • Նկարչական պլեներ
  • Ձմռանը՝ սահնակախաղ, դահուկասահք

Նախագծի ընթացքում ձեռք բերվող հմտություններ

Բնագիտական, հայրենագիտական

  • Սովորողները ծանոթանում են ՀՀ-ում հատուկ պահպանվող տարածքներին, իմանում են տարբերություններն ու առանձնահատկությունները
  • Ուսումնասիրում են «Կարմիր գիրքը»՝ առանձնացնում Ջրվեժ անտառպարկի  տարածքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսերը, ճանաչում դրանք գործնականում
  • Արշավում են, ուսումնասիրում անտառպարկի տարածքը, աշխարհագրական դիրքը

Մասնագիտական կողմնորոշում

  • Նախագծի մասնակից սովորողների մոտ ձևավորվում է մասնագիտական կողմնորոշում բնագիտությունից, կենսաբանությունից

Մարզական

Ջրվեժ անտառպարկը դառնում է  ձմեռային մարզական խաղերի ստուգատեսային բաց հարթակ

  • Քայլարշավներ
  • Ձմեռային մարզական խաղեր՝ դահուկ, սահնակ, ձմեռային քայլարշավ

Գեղարվեստ

  • Լուսանկարչական պլեներ
  • Նկարչական պլեներ

Նախագծի ամփոփումը

  • Ուսումնասիրությունների, հետազոտությունների փաթեթներ
  • Լուսանկարներ, տեսանյութեր
  • Պլեներային կտավներ

Դեպի Ջրվեժանտառպարկ ճամփորդական նախագծի բնագիտական բաղադրիչն առավել հարմար է 4-5-րդ դասարանների և Միջին դպրոցի սովորողների համար։

Աղբյուրը՝ Մարթա Ասատրյանի բլոգ

Մշակումը՝ Մարթա Ասատրյանի