Մի փոքր մեր մասին 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ը  այլընտրանքային (հեղինակային) մանկավարժություն իրականացնող բազմամյա փորձ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություն է։ Կրթահամալիրն իրականացնում է նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական (արհեստագործական), արտադպրոցական (լրացուցիչ) կրթության ծրագրեր։ Կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի, Լիսիցյան ծեսերի կենտրոնի և Ծեսերի լաբորատորիայի նախաձեռնությամբ վերջին չորս տարում մշակվել է ազգային հարսանիքի ծես ու իրականացվել է մեկ տասնյակի չափ իսկական  հարսանիքներ, որոնց որպես ուսումնական նախագծեր մասնակցել են հարյուրավոր մանկավարժական աշխատողներ, տարատարիք սովորողներ, ուսանողներ, հարսանիքի այլ մասնակիցներ։ Բոլոր աշխատանքները իրականացվել են կրթահամալիրի արհեստանոցներում, կենտրոններում, կրթահամալիրի միջոցներով։ 
Նախագծի նպատակն է․ 
 
-Վերականգնել, պահպանել և մեր կյանք բերել  ազգային հարսանյաց ծեսի ավանդույթները` այժմեականացնելով: 
-Ժամանակակից մարդու կերտած ազգագրության հիմքով ներկայացնել հարսանիքը՝ դարձնելով այն ավելի գործուն, կենդանի, իրական ու հանրային ճաշակի ձևավորմանն այլընտրանք առաջարկել, որն ավելի ազգային է, տանում է դեպի արմատները։ 
 

 
 
 
 
 
 
 
 
 
ՀԱՐՍԱՆԻՔԻ ՀԱԿԻՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԾԵՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
(Հատվածներ Ա. Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից) 
 

Նախագծերի համար նյութերի ընտրությունը, սկզբունքը 

Հարսանեկան ազգային երգերը, նկարագրությունը ներկայացվում են կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի կազմած ուղեցույցից՝ մաքուր հայկական, օտար ազդեցությունից զուրկ։ 

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԾԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ  
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԾԵՍԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ 

Կազմակերպումը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական օրացույցով 

Իրականացումը՝  
Լիսիցյան ծեսերի կենտրոնի 
Ծեսերի բաց լաբորատորիայի 

Նախատեսված է հանրակրթական դպրոցի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար։ 

ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԴՊՐՈՑԸ ԾԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ 

  • Նպատակ 

Ազգային մշակույթի ժառանգում, յուրացում, փոխանցում ծեսերի միջոցով՝ որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեության  

  • Խնդիրներ. 
  • Ավանդական ծեսերի միջոցով ազգային ավանդույթների, արժեքների յուրացում ոչ թե որպես դաս կամ միջոցառում, այլ՝ բնական կենսակերպ 
  • ազգային արժեքների պահպանում, հայապահպան մտածողության ձևավորում 
  • ազգային մշակութային արժեքների պահպանման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունքի ձևավորում 
  • ստեղծագործելու, հետազոտելու, ինքնադրսևորվելու կարողություն 
  • սովորողները ծանոթանում են . 

ա. կոնկրետ ազգային, ժողովրդական տոնի, ծեսի պատմությանը, դրա հետ կապված ավանդություններին, սովորույթներին,  

բ. տոնի, ծեսի խորհրդին, արարողակարգին, 

գ. տոնին, ծեսին առնչվող երգերին, պարերին, խաղիկներին, ժողովրդական բանահյուսության նմուշներին, 

դ. հայ գրականության, գեղանկարչության տարբեր գործերում ծեսին առնչվող նկարագրություններին, պատկերներին, 

ե. սովորողները հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից` մեծերից, համացանցից, գրքերից, մեծահասակներից (տատիկներ, պապիկներ) և այլն, 

զ. իրենց ընտանիքում կամ ուսումնական ճամփորդությունների ընթացքում գրի են առնում. 
տոնի, ծեսի հետ առնչվող բանահյուսական նյութեր 
խաղիկներ 

առած-ասացվածքներ 
հանելուկներ 
հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ, երգեր 

նկարում են ծիսական հերոսներին 

սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ, ավանդական պարեր, երգեր, պարերգեր 

հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք… 

  • Ստեղծել ուսումնատեղեկատվական, մրցույթային «Ամենածիսական հարսանիք»  հավելվածը՝ անհրաժեշտ ազգային երգերով, մաղթանքներով, առաջարկվող հագուստներով, նախատեսվող մրցանակներով։ 

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԻՄԱՆԱՆՔ՝ 

  • ազգային ծեսերը, 
  • ազգային սովորույթները, 
  • ազգային ավանդական պարերը, 
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը, 
  • ծիսական կերպարները, 
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը, 
  • ծիսական կերակրատեսակները, 
  • ծիսական պարագաները: 

ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ՝ 

  • պարել ազգային ավանդական պարեր, 
  • երգել  հայկական ժողովրդական և ծիսական երգեր, 
  • պատրաստել ծիսական պարագաներ, 
  • խաղալ  ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր, 
  • պատրաստել ազգային ծիսական կերակրատեսակներ, 
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել: 

ԿԼԻՆԵՆՔ՝ 

  • Ազգային ավանդույթները, դրանց բովանդակությունն ու խորհուրդն  իմացող, դրանց արժեքները կրող, փոխանցող, տարածող ակտիվ մասնակից։ 

ՀԱՐՍԱՆԻՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԿՆԻ ՊՍԱԿՈՎ 
Մասնակիցներ՝ նախակրթարան, 5 տարեկաններ, 1-5-րդ դասարանցիներ 
Արդեն իրականացված, հանրայնացված օրինակները, որոնք շատ են և շարունակական. 

Տեսանյութ 1 
Տեսանյութ 2 
Տեսանյութ 3 
Տեսանյութ 4 
Տեսանյութ 5 
 

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ-ՀԱՆՐԱՅՆԱՑՎԱԾ ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ և ՃԱՇԱԿԻ ՀԻՄՔՈՎ 

Սմբատ Պետրոսյան և Սեդա Վիրաբյան  
Սմբատ Պետրոսյան և Սեդա Վիրաբյան
Շամիրամ Պողոսյան և Արա Աղաջանյան
Ծիսական հարսանիք Աշտարակում
Խորեն և Լուսինե Հազարումյաններ
Տաթև և Միքայել Ղազարյաններ 
Ջուլի Ղազարյան և Արսեն Ավետիսյան
Լիլիթ Յախինյան և Սամվել Թամազյան
Աննա Թամրազյան և Թոմ Կիրակոսյան
Նանե Բագրատունի և Վարազդատ Իգիթյան
ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ, հուլիսի 16, 2022թ.

ԾԵՍԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ 
Ծեսով ուսուցում  

Ազգագրության ամառային ճամբար 
Հարսանեկան արտագնա ճամբար 
Համագործակցում ենք Երևանի, Հայաստանի, սփյուքի մի շարք դպրոցների, ստեղծագործական խմբերի հետ: Համագործակցային նախագծերն իրականացվում են ինչպես հեռավար, այնպես էլ՝ առկա հանդիպումներով:  Նախատեսում  ենք գյուղերում իրականացվող իրական հարսանիքների նախապատրաստումը որպես համայնքային արարողություն ստեղծել ազգագրական ամառային ճամբարներ, որոնց համար կրթահամալիրի փորձը հնարավորություն կտա իրենց գյուղական ավանդույթով տեղայնացնել ու անհատականացնել այս ծեսը։

Մշակումը՝ Սյուզի Մարգարյանի