«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 30-ից կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստեղծագործական, ամենամյա ճամբար է՝  «Նորարարական մանկավարժության ծրագրեր իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2022 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Ամենամյա բաց ճամբարը հունիսի 3-ից  կազմակերպվում է նաև բաց աշխատարաններով։ Հրավիրում ենք մասնակցելու հեղինակային կրթական ծրագրով որոշված հունիսյան բաց աշխատարաններին, տեսնելու սովորղների գործունեության արդյունքները։

Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ընտանեկան դպրոցները, այլ հետաքրքրված անձինք:

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել աշխատարանների բաց պարապմունքներին։

  • ՏՀՏ, ինժեներական ստեղծագործության բաց լաբորատորիա
  • Արվեստի փառատոն  
  • ՏՀՏ, ինժեներական ստեղծագործություն  
  • Լեզուներ-լեզվագործունեություն  
  • Կինո-ֆոտո-վլոգերություն  

Ճամբարի, աշխատարանների գործունեության մասին լուսաբանումները, արդյունքները՝  mskh.am-ում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Ճամբարին մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։

 Բաց աշխատարանների հայտարարությունները, գրանցումը՝

Արվեստի փառատոնի հայտարարությունը, գրանցումը

ՏՀՏ, ինժեներական ստեղծագործության բաց լաբորատորիայի գրանցումը, հայտարարությունը